Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը
Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընդդիմությանը մեղադրում են հնարավոր ու անհնարին բոլոր մեղքերի մեջ, բայց հենց իրենք էլ միտումնավոր վարչական ռեսուրսի չարաշահումներ են իրականացնում։ «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել, որտեղ լսվում է, թե ինչպես է կինը վարչապետի այցին ընդառաջ ուսանողներին ասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին մասնակցելու մասին։ Խոսքը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի մասին է։
Ձայնագրություններում ենթադրաբար լսվում է Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գրիգորյանի ձայնը, որը դասավանդում է տարածաշրջանային պետական քոլեջում։ Վարչական ռեսուրսի չարաշահման մեկ այլ դեպքի մասին էլ նախօրեին էին հայտնել։
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ Ապարան համայնքում ՔՊ-ի քարոզարշավին իրենց դիտորդները արձանագրել են վարչական ռեսուրսի չարաշահման, հանրակրթական ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքի խախտման և քարոզչությանը անչափահասների ներգրավման դեպքեր։ Ինքը՝ Փաշինյանը, ամենևին չէր հերքել այդ փաստը, ասել էր, որ Արագածոտնի մարզի 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել, բայց նրանց կարող են չհեռացնել, եթե պարզվի, որ աշակերտները դասից փախել են, որ մասնակցեն քարոզարշավին։ Ըստ էության, իշխող ուժը, որ ընդդիմությանը ամենօրյա ռեժիմով մեղադրանքներ է հասցեագրում, իր աչքի գերանը չի տեսնում, տեսնելուց էլ ոչինչ ձեռնարկելու ցանկություն չունի։ Ընդհակառակը, մտադիր է ամեն գնով պաշտպանել կողմնակիցներին և շարունակել վարչական ռեսուրսի չարաշահումները՝ հանուն իշխանության պահպանման։
Սոնա Գալստյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...