ԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները
Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ TRIPP նախագծի իրագործման շուրջ ամենօրյա աշխատանք է իրականացվում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև։ Նրա խոսքով՝ այժմ կողմերի միջև ընթանում են նախագծի շուրջ միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքները։ «Նախագծի շուրջ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ․ և՛ տարածքների ուսումնասիրություն է տեղի ունենում, և՛ չի բացառվում, որ, օրինակ, որոշ ենթակառուցվածքների հիմնանորոգում սկսենք՝ երկաթգծի կայարանների և այլնի»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ գործընթացի շրջանակներում նաև միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքներն են ընթանում։ «Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ ստորագրել այն և դե յուրե ուժ հաղորդել դրան։ Գործնականում ամենօրյա աշխատանք է գնում TRIPP-ի շուրջ»,– ընդգծել է Փաշինյանը՝ ասելով, որ այժմ իրականացվում է ինչպես տարածքի ուսումնասիրություն, ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն, կառավարման մոդելների ուսումնասիրություն, այնպես էլ դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 12-ին ընդունել էր ԱՄՆ Պետդեպի պատվիրակությանը։ Նրանք քննարկել և համաձայնեցրել էին TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր։ Մայիսի 13-ին էլ ընդունել էին Հայաստան այցելած ամերիկյան ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակությամբ Հայաստան ժամանած ամերիկյան AECOM ընկերության թիմին։ Հանդիպման ընթացքում AECOM-ի ներկայացուցիչները փոխվարչապետին ներկայացրել են մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ աշխատանքների հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները։
Տևական ժամանակ, իրանական պատերազմի հետ պայմանավորված, ԱՄՆ-ը քայլեր չէր ձեռնարկում TRIPP նախագծի ուղղությամբ, ավելին, խոսակցություններ էին շրջանառվում, որ այդ նախագիծը վտանգի տակ է՝ կապված թե՛ Իրանի և թե՛ Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Բայց այժմ ամերիկյան կողմը ոչ միայն զգալի ավելացրել է իր ակտիվությունը, այլև գործնական քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ փորձելով առնվազն մինչև խորհրդարանական ընտրություններ Հայաստանի իշխանություններին դնել այնպիսի իրավիճակի մեջ, որ նույնիսկ նոր իշխանության պայմաններում մեր երկիրը խնդիրների բախվի, եթե փորձի հրաժարվել վտանգավոր նախագծից։
Մանե Կիրակոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...