Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է, իսկ Պարեկային ծառայության հետևողական աշխատանքն այս ուղղությամբ շարունակում է տալ դրական արդյունքներ: Վերջին օրերին պարեկները տարբեր դեպքերով հայտնաբերել են չորս մարտական ատրճանակ, փամփուշտներ և այլ զինամթերք։

Մայիսի 11-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Արցախի պողոտայում ծառայություն իրականացնելիս, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ՝ 32 և 26 տարեկան երկու երիտասարդի։ Նրանց մոտ հայտնաբերվել են մարտական ատրճանակ և փամփուշտներ:
Մայիսի 12-ին նույն հատվածում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները 30-ամյա վարորդի մոտ հայտնաբերել են մարտական ատրճանակ, դանակ և փամփուշտներ։

Երկու դեպքով էլ ձերբակալված տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Մայիսի 15-ին ապօրինի զենք են հայտնաբերել Պարեկային ծառայության Տավուշի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Հաղարծին գյուղի վերջնամասում նրանք կանգնեցրել են «Բենթլի» մակնիշի ավտոմեքենա, որում գտնվող պայուսակում նկատել են կտորի մեջ փաթաթված զենքի նմանվող առարկա։ 34-ամյա վարորդը, սակայն, պայուսակը նետել է ճանապարհին։ 34-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը ներկայացվել են Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ: 34-ամյա վարորդը ձերբակալվել է։

Մայիսի 16-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Շահումյան փողոցում մոտեցել են կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, որի 27-ամյա վարորդը, նկատելով պարեկներին, փորձել է ինչ-որ առարկա թաքցնել ուղևորի նստարանի տակ։ Արտաքին զննությամբ նստարանի և փոխանցման տուփի արանքում պարեկները նկատել են ատրճանակի նմանվող առարկա։ Վարորդը հայտնել է, որ այն մարտական ատրճանակ է։

Վարորդը ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են: