Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քարոզարշավի սկսվող երկրորդ շաբաթվա հիմնական գաղափարը լինելու է այն, որ հունիսի 7-ի ընտրությունները վերածվում են ՀԱՆՐԱՔՎԵԻ՝ պետությունը պահո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Այս հարցադրումից չպետք է վախենալ, հակառակը՝ պետք սրել։ Վախենալ պետք է նրանից, թե ինչքան ձայն կհավաքի այս իշխանությունը։

Կոչերը՝ քվեարկեք. N 7-ին, N 3-ին, N 17-ին, N 6-ին, իհարկե բնական են, բայց մեզ նաև միասնական կոչ է պետք, միասնական օրակարգ, որը կսրի պրոցեսն ու կվերածի հանրաքվեի։ Սա պետք է, որովհետև Նիկոլն իրեն աջակից բնական սոցիալական խավ չունի, նա արհեստական սոցիալական խավերով ուզում է ձայն հավաքել, ու այդ ձայների վրա հենվելով (նրանց իմացությամբ կամ ոչ՝ արդեն էական չէ) Հայաստանը տանել լուծարման։ Նախընտրական առողջապահական ապահովագրում (այս ձևով երկար չի տևելու), առանց վիզա՝ դեպի Եվրոպա (ամբողջությամբ բլեֆ է), պետական համակարգի պրեմիաներ և «պաշտոնի մեռածներ»։ Սա է նրա ձայնի աղբյուրը, իսկ ինչո՞ւ է արհեստական, որովհետև այս շերտերի մեջ կան մեծ թվով նորմալ մարդիկ, որոնց առաջիկա շաբաթներին կարելի է և պետք է բացատրել մեկ պարզ բան. ձեր ժամանակավոր օգուտը խիստ ժամանակավոր է, իսկ գինը՝ աներևակայելի թանկ։ Այս իշխանությունը երկիրը հաշված ամիսների ընթացքում տանելու է կորստի։

«Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի։ Այս շերտի հետ գործ չունենք։ Մյուս շերտերի հետ, սակայն, պարզ սուր հարցադրման դեպքում հասնել արդյունքի։

Նա արդեն գոռացել է՝ Արծվաշենը Հայաստան է և վերջ, ինչը նշանակում է՝ իր վերարտադրության դեպքում նոր ծանր կորուստներ, հանձնումներ։ Գործող գյուղերի, կարևորագույն ճանապարհների, ռազմավարական բարձունքների և բնակավայրերի հանձնում կամ եթե նույնիսկ փոխանակում՝ ապա անբնակ, որևէ ճանապարհով Հայաստանի հետ չկապված տարածքի հետ, դա ի՞նչ է՝ իսկական հանրաքվեի թեմա։

Տիգրանաշենի բարձունքում տեղակայվելիք ադրբեջանական զինուժը կամ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելն ինչո՞վ են նպաստելու Հայաստանի անվտանգության բարձրացմանը կամ տարածաշրջանային խաղաղությանը։

Հունիսի 7-ը ամենաիսկական հանրաքվե է. մենք չպետք է վախենանք դա գիտակցել և ժողովրդին պարզ ասել։ Մարդիկ կարող են չկողմնորոշվել քվեաթերթիկների հարցում, թե կոնկրետ ո´ր համարին ձայն տան, բայց հիմնական հարցադրման մեջ ընտրությունը շատ պարզ է։