Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ընտրություններից առաջ ստեղծված մթնոլորտը օր օրի ավելի վտանգավոր ու անհավասար է դառնում։ Երկրում, որտեղ իշխանություններն անընդհատ խոսում են «ժողովրդավարությունից», «ազատ ընտրություններից» և «օրինականությունից», իրականությունն ավելի ու ավելի հաճախ հիշեցնում է ընտրովի արդարադատության դասական օրինակ։

Արդեն քանի օր է, ինչ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած ենթադրյալ իրավախախտման մասին մանրամասն ձայնագրություն, որտեղ խոսվում է մարդկանց հանրահավաքի մասնակցել հարկադրելու մասին։ Ձայնագրության բովանդակությունը ոչ միայն քաղաքական, այլ առաջին հերթին իրավական լրջագույն հարցեր է առաջացնում։ Խոսքը ընտրական գործընթացների վրա հնարավոր ճնշումների, վարչական ռեսուրսի կիրառման և քաղաքացիների ազատ կամարտահայտման սահմանափակման մասին է։

Սակայն ամենազարմանալին ոչ թե հենց երևույթն է, այլ դրան հաջորդած լռությունը։ Որևէ քրեական վարույթի մասին տեղեկություն չկա։ Դե, առնվազն երեկվա դրությամբ չկար: Չկա պաշտոնական պարզաբանում։ Չկա իրավապահ մարմինների օպերատիվ արձագանք։ Չկան խուզարկություններ, ցուցադրական բերման ենթարկումներ, անհապաղ հարցաքննություններ կամ կալանքի միջնորդություններ, ինչպես արվում են ընդդիմադիրների նկատմամբ։ Չկա նույնիսկ սովորական այն ակտիվությունը, որը հանրությունը բազմիցս տեսել է ընդդիմադիր գործիչների կամ իշխանության համար ոչ ցանկալի շրջանակների դեպքում։

Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հայաստանում օրենքը գործում է բոլորի համար հավասար։ Հասկանալի է, չէ, որ նույն իրավիճակում, եթե խոսքը վերաբերեր որևէ ընդդիմադիր ուժի, հատկապես ընտրություններին մասնակցող իշխանության հիմնական մրցակիցներին, ապա պետական ամբողջ մեքենան արդեն գործի մեջ կլիներ։ Քարոզչական ալիքները կհայտարարեին «հանցավոր ցանցի բացահայտման» մասին, իրավապահները շտապ հայտարարություններ կանեին, իսկ իշխանական սատելիտներն ու մեդիաները ժամերով կքննարկեին հերթական «սենսացիոն բացահայտումը»։

Հայաստանի հասարակությունն արդեն տեսել է, թե ինչպես են մի քանի ժամվա ընթացքում նախաձեռնվում քրեական վարույթներ, տեղեկատվական արշավներ և քաղաքական պիտակավորումներ կազմակերպվում, երբ անհրաժեշտ է ճնշում գործադրել ընդդիմության վրա։ Այդ ֆոնին ներկայիս լռությունը պարզապես տարօրինակ չէ։ Այն քաղաքականապես չափազանց խոսուն է։

Այս ամենը հատկապես վտանգավոր է ընտրություններից առաջ, որովհետև ձևավորում է մեկ պարզ ընկալում՝ Հայաստանում գոյություն ունի ոչ թե հավասար մրցակցություն, այլ իշխանության համար հատուկ իրավական ռեժիմ։ Մի համակարգ, որտեղ նույն գործողությունը կարող է մի դեպքում համարվել ծանր հանցագործություն, իսկ մեկ այլ դեպքում՝ պարզապես անտեսվել։ Նույնը վերաբերում է նաև այլ օրինակների, ի մասնավորի՝ երբ իշխանական ուժի պաստառը պոկելու համար մարդուն բերման են ենթարկում, ապա ինքնասպանության հասցնում, իսկ ընդդիմադիրների պաստառները պոկելու մասին բազմաթիվ տեղեկությունները մնում են անարձագանք:

Սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև ավելի գլոբալ՝ պետականության խնդիր է։ Երբ քաղաքացին ոչ թե վստահում է օրենքին, այլ այդ պահին կշեռքի նժարների ծանրությանը, այն է՝ ով է իշխանության կողմում, ով՝ ընդդիմադիր դաշտում, քայքայվում է արդարության ամբողջ համակարգը։ Իսկ ամենացավալին այն է, որ իշխանությունը, որը իշխանության է եկել «արդարության վերականգնման» կարգախոսներով, այսօր ավելի ու ավելի հաճախ նույնացվում է ընտրովի արդարադատության, վարչական ճնշումների և քաղաքական երկակի ստանդարտների հետ։

Եթե ընտրություններից առաջ հրապարակված նման աղմկահարույց նյութը չի առաջացնում իրավական հետևանք, ապա հանրությունն իրավունք ունի հարցնելու՝ իսկ ինչպե՞ս են պատկերացնում ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրությունները։ Ի վերջո, ժողովրդավարությունը չափվում է ոչ թե իշխանության ելույթներով, այլ նրանով, որ օրենքը պետք է կիրառվի հավասարապես, առաջին հերթին՝ հենց իշխանության նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում