Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը տնային կալանքի պայմաններում ակտիվ հանդիպումների և աշխատանքային խորհրդակցությունների փուլում է։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նա իր տանը ընդունում և հանդիպում է ոչ միայն իր կուսակցության անդամների, համակիրների և այլ քաղաքացիների, այլև տարբեր աշխատանքային խմբերի ձևաչափով ամենօրյա ռեժիմով տարբեր ոլորտի մասնագետների հետ աշխատում մի շարք մասշտաբային ծրագրերի վրա։

Մեր աղբյուրները մեզ փոխանցեցին, որ Կարապետյանը տրանսպորտային ուրբանիստիկայի հայաստանյան և օտարերկրյա մի խումբ հանրահայտ մասնագետների հետ միասին ներկայում մշակում է Երևանի և հարակից բնակավայրերի տրանսպորտային ենթակառուցվածքների բարեփոխման ծրագրերը։ Մասնավորապես, վերջին օրերին Կարապետյանի հրավերով Երևանում էին գտնվում տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծող օտարերկրյա մի քանի հայտնի ընկերությունների մասնագետներ, որոնց դեռևս ամիսներ առաջ հանձնարարվել էր հայեցակարգային ծրագիր կազմել Երևան քաղաքի երթևեկության բեռնաթափումն իրականացնելու և 21-րդ դարի տրանսպորտային համակարգ ստեղծելու վերաբերյալ։

Ըստ մեր տեղեկությունների, Կարապետյանը նման նախագծեր իրականացնելու արդեն իսկ մեծ փորձ ունեցել է։ Մասնավորապես, Կարապետյանի ընկերությունները վերջին տասնամյակների ընթացքում նման նախագծեր իրականացնելու փորձ արդեն ունեցել են աշխարհի մի շարք պետություններում։

Կարապետյանի հանձնարարությամբ հայաստանյան և օտարերկրյա մասնագետների կողմից կազմված ուսումնասիրությամբ (prefeasibility study) բավական հետաքրքիր և գոհացուցիչ արդյունքներ են ստացվել:

Մայրաքաղաքը բեռնաթափելու նպատակով Երևան քաղաքի շուրջը (ինչպիսիք կան Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Տոկիոյում և Մոսկվայում) մյուս մայրաքաղաքների և խոշոր քաղաքների օրինակով նախատեսվում է կառուցել ավտոմոբիլային շրջանաձև ճանապարհ:

Հայեցակարգով նախատեսվում է երկու-երեք տարվա ընթացքում Երևանում ամբողջապես հրաժարվել արտաքին այրման շարժիչներով աշխատող տրանսպորտից և աշխարհի առաջադեմ մայրաքաղաքների օրինակով ամբողջապես անցնել էկոլոգիապես մաքուր ավտոբուսների՝ էլեկտրոբուսների, կառուցել Երևանը բոլոր մարզկենտրոնների հետ կապող ժամանակակից տրանսպորտային համակարգ՝ երկաթուղային համակարգով, ժամանակակից ավտոբուսներով, Երևանում և մարզկենտրոններում կառուցել ժամանակակից ավտոկայաններ։

Նաև, ըստ Սամվել Կարապետյանի համալիր ծրագրի, նախատեսվում է մետրոպոլիտենի 9 նոր կայարան և 2 նոր ճյուղավորում կառուցել մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում՝ Աջափնյակում, Դավթաշենում, Մալաթիա-Սեբաստիայում, Էրեբունիում, Նոր Նորքում, Ավանում և Քանաքեռ-Զեյթունում, ինչպես նաև առանձին ճյուղավորում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան։ Ընդ որում, ըստ մասնագետների հաշվարկի և քննարկվող ներդրումային ծրագրի, այս ամենի իրականացումը որևիցե ազդեցություն չի ունենալու տրանսպորտի սակագնի վրա։ Ներկայում քննարկվում է նաև թոշակառուների, դպրոցականների և ուսանողների համար տրանսպորտը դարձնել անվճար կամ սահմանել 50 % զեղչային համակարգ։

Մեր խմբագրությունը մանրամասների համար կապ հաստատեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի պատասխանատուների հետ, սակայն վերջիններս հրաժարվեցին պատասխանել տրանսպորտի օտարերկրյա մասնագետների ներգրավելու մասին հարցերին՝ նշելով, որ Սամվել Կարապետյանը ամենօրյա ռեժիմով տարբեր հանդիպումներ և քննարկումներ է ունենում տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում