Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին
Կաննում ցուցադրվել է Ջոն Լենոնի վերջին ժամերի մասին վավերագրական ֆիլմ։ Այն ներառում է հատվածներ նրա վերջին հարցազրույցից, որը ձայնագրվել է 1980 թվականին նրա ողբերգական սպանությունից ընդամենը մի քանի ժամ առաջ։
Խոսքը Սթիվեն Սոդերբերգի «John Lennon: The Last Interview» («Ջոն Լենոն. Վերջին հարցազրույցը») ֆիլմի մասին է։
Հարցազրույցը ձայնագրվել է 1980 թվականի դեկտեմբերի 8-ին՝ նույն օրը, երբ նախկին Բիթլը սպանվել է Նյու Յորքում գտնվող իր տան դիմաց։
Հարցազրույցի սկզբում Լենոնը արտաբերում է մի տող, որն այսօր հատկապես ողբերգական է հնչում. «Ես կարծում եմ՝ իմ աշխատանքը չի ավարտվի մինչև ես չմահանամ և չթաղվեմ, և ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա շա–շատ ուշ»։
Ֆիլմում նաև երևում է, թե ինչպես է երաժիշտը խորհում դադարից հետո ստեղծագործական աշխատանքին վերադառնալու մասին և նկարագրում իր ոգեշնչումը. «Դադարից հետո երգերը պարզապես սկսեցին գալ։ Դա նման է ստեղծագործական լուծի»։
Լենոնն ասել է, որ իր կինը՝ Յոկո Օնոն, օգնել է իրեն աշխատանքում՝ անվանելով նրան իր գլխավոր զուգընկերուհին. «Յոկոն և Փոլ ՄաքՔարթնին միակ մարդիկ են, որոնց հետ ես երբևէ աշխատել եմ իսկապես երկար ժամանակ։ Նա իմ լավագույն ընկերուհին է, և նրա հետ աշխատելը ուրախություն է»։
Երաժիշտը նաև բացահայտ խոսել է իր ընտանիքի և հայրության հետ կապված ափսոսանքների մասին։ Նա խոստովանել է, որ բավարար չափով ներգրավված չի եղել իր ավագ որդու՝ Ջուլիանի կյանքում, մինչդեռ ջերմորեն խոսել է իր կրտսեր որդու՝ Շոնի մասին՝ անվանելով նրան «գրեթե երկվորյակ» և այն մարդուն, ով իրեն անկեղծություն է սովորեցրել։
Սթիվեն Սոդերբերգի ֆիլմը շեշտում է, որ Լենոնի և Յոկո Օնոյի միջև հարցազրույցը տևել է ավելի քան երեք ժամ և այդ ժամանակահատվածում զույգի միակ ռադիոզրույցն է եղել. նրանք քննարկել են իրենց աշխատանքը, հարաբերությունները և անձնական կյանքը։
Ռեժիսորը նշել է, որ իրեն զարմացրել է Լենոնի և Օնոյի բացությունը՝ հավելելով, որ նրանց խոսքերը, որոնք ձայնագրվել են ավելի քան 40 տարի առաջ, այսօր էլ ավելի արդիական են հնչում, հատկապես սիրո, քաղաքականության և մարդկային հարաբերությունների համատեքստում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...