Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ Լեսկուր
Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին բենզինի և դիզելային վառելիքի գները դեռ երկար ժամանակ բարձր կմնան։ BFM Business հեռուստաալիքի եթերում նմանատիպ կարծիք է հայտնել Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը վաղը բացվի, միևնույն է՝ որոշակի ժամանակ կպահանջվի, մինչև նավթակիր տանկերները հասնեն Ֆրանսիայի ափերին։
Լեսկյուրը նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ փաստում է, որ Ֆրանսիան պետք է ազատվի նավթային կախվածությունից և արագացնի էլեկտրաէներգիայի կիրառման վերաբերյալ անցումը։
Հորմուզի նեղուցի շրջափակման և դրա հետևանքով առաջացած մատակարարման խնդիրների պատճառով Ֆրանսիայում բենզինի գինն աճել է մոտ 19%-ով, իսկ դիզելային վառելիքը թանկացել է շուրջ 36%-ով։ Ավտոլիցքավորման կայաններում մեկ լիտր դիզվառելիքի գինը հասել է 2,5 եվրոյի, ինչը վերջին 20 տարվա ընթացքում բացարձակ ռեկորդ է։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություն է սկսել Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին, ամերիկյան ռազմաբազաներին և Մերձավոր Արևելքի նավթային ենթակառուցվածքներին։ Բացի այդ, Իրանը փակել է նաև ծովով փոխադրվող նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 30%-ն ապահովող Հորմուզի նեղուցը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...