Փնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք
Այսօր վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության ծառայողները ՔԿ գործընկերների հետ Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացնում։ Թեպետ ՔԿ-ն չի մանրամասնում, թե ինչ քրեական գործով են իրականացվում խուզարկությունները, բայց, ըստ տարածված լուրերի, իրավապահները զենք-զինամթերք են փնտրում։ Եվ դա կապված է երեկ Փաշինյանի հրապարակած մի տեսանյութի հետ։ Հիշեցնենք՝ Արաբկիրում իր ձախողված քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նաև տեսանյութ էր ցուցադրել, որտեղ Արցախի դրոշի ֆոնին հինգ դիմակավորված և ավտոմատներով զինված անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին՝ նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք փախած լակոտներ են, ինքը բոլորին հայտնաբերելու է։ Դեպքի կապակցությամբ ՔԿ-ն շտապեց քրեական վարույթ հարուցել։
«Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։ Նախաքննություն է ընթանում անձանց ինքնությունը բացահայտելու համար։ Թեպետ գործող իշխանությունները փորձում են իրենց այս գործողություններով լրջություն հաղորդել իրավիճակին, թե Փաշինյանին սպառնում են, տարածված տեսանյութը վկայում է, որ այստեղ ամեն ինչ այնքան էլ լուրջ չէ, և սա ընդամենը հիբրիդային պատերազմի գործիք է։ Ավելին, տարօրինակ է, որ այդ տեսանյութում ֆրանսերեն տիտրեր են։ Թե ինչու պետք է պոտենցիալ ահաբեկիչները տեսանյութ պատրաստեին ֆրանսերեն տիտրերով, որևէ ողջամիտ բացատրություն չկա։
Ըստ էության, Հայաստանի դեմ գործարկվում է հիբրիդային պատերազմի ահռելի մի գործիքակազմ։ Մինչ իշխանությունները Ռուսաստանին են մեղադրում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, փաստն այն է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում է հենց Հայաստանի գործող իշխանությունը՝ Արևմուտքի աջակցությամբ։
Բնավ չխախտելով անմեղության կանխավարկածը՝ հարկ ենք համարում նշել, որ այս տարածված տեսանյութն էլ հանրության մեջ լուրջ արձագանքներ չի ստացել։ Շատերը վստահ են, որ դա հենց իշխանության բեմադրությունն է, որի միջոցով Փաշինյանը որոշ քաղաքական հարցեր է ցանկանում լուծել, այդ թվում՝ ընդհուպ խորհրդարանական ընտրությունների ընթացքը կասեցնելը և արտակարգ դրություն մտցնելը, հատկապես հաշվի առնելով, որ նա լրջորեն պարտվում է իր մրցակիցներին։ Եվ դա է վկայում քարոզարշավի ընթացքում նրա նյարդային և անհավասարակշիռ պահվածքը։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից