Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ընտրախախտումների ահազանգերը՝ քարոզարշավի առաջին փուլում

Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն իսկ արձանագրվել են տասնյակ խախտումներ։ «Արդար քվե» ընտրական դիտորդական առաքելությունը հայտարարում է, որ միայն վերջին 7-8 օրերի ընթացքում արձանագրել է 71 խախտում։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ արձանագրված խախտումներից 16-ը կապված են պաշտոնեական դիրքի չարաշահման, ինչպես նաև վարչական և պետական ռեսուրսների օգտագործման հետ։

«12 դեպք վերաբերում է ատելության քարոզչությանը, նվաստացմանը և քաղաքական անհանդուրժողականությանը։ 7 դեպք էլ առնչվում է ընտրական գործընթացներում երեխաների և անչափահասների ներգրավմանը», - հավելել է Համբարձումյանը։ Նրա խոսքով՝ այս բոլոր խախտումները հայտնաբերվել են միայն վերջին 7-8 օրվա ընթացքում։

Դիտորդական առաքելության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն իրականացնում է իր պաշտոնական էջի միջոցով, իսկ քարոզչական նյութերը փակցվում են քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքներում՝ առանց սեփականատերերի օրինական համաձայնության։

«Մեզ հետ աշխատում են նաև իրավաբանական և փորձագիտական խմբեր, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք վերլուծել, թե որ դեպքերն ունեն ակնհայտ առերևույթ կապ ընտրական գործընթացի խախտումների հետ, և որոնք՝ ոչ», - նշել է իրավապաշտպանը։

Սոնյա Համբարձումյանն ընդգծել է, որ իրենց առաքելության հիմնական նպատակը անկախ և անկողմնակալ դիտորդության միջոցով ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային վերահսկողության ապահովումն է։ Նրա խոսքով՝ կազմակերպությունն արդեն սկսել է ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ դիտորդների ներգրավման գործընթացը։

«Այս պահի դրությամբ ստացվել է երկարաժամկետ դիտորդության շուրջ 119 հայտ, որոնցից հաստատվել է 25-ը։ Սա նշանակում է, որ մեր առաքելության շրջանակում գործում է 25 երկարաժամկետ դիտորդ, ովքեր տարբեր ձևաչափերով մշտական մոնիտորինգ են իրականացնում՝ ընտրական գործընթացների արդարության և օրինականության սկզբունքներն ապահովելու նպատակով։ Ինչ վերաբերում է կարճաժամկետ դիտորդներին, ապա ստացվել է մոտ 110 հայտ, և դրանց ընդունումը դեռ շարունակվում է», - հայտնել է «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավարը։

Նա հավելել է, որ կազմակերպությունն ունի նաև թեժ գիծ՝ 010 58 87 68 հեռախոսահամարով, որի միջոցով արձագանքում են քաղաքացիների ահազանգերին։ Համբարձումյանի խոսքով՝ կապ կարելի է հաստատել նաև կազմակերպության էջերի միջոցով։ Բացի այդ, ներկայացվել է նոր հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի արձանագրել ընտրությունների ընթացքում տեղի ունեցող խախտումները։

«Մեր կազմակերպությունը 2003 թվականից ի վեր իրականացնում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդական առաքելություններ։ Այս տարի մենք նույնպես ստացել ենք առաքելություն իրականացնելու իրավունք», - հայտարարել է «Արդար քվե» դիտորդական առաքելության հանրային կապերի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը։

Ընտրական գործընթացների շուրջ բարձրացված ահազանգերը հերթական անգամ ցույց են տալիս, որ քարոզարշավի մեկնարկային փուլն արդեն ուղեկցվում է լուրջ մտահոգություններով։ Թեև իշխանությունները պնդում են, որ գործընթացն ընթանում է ազատ և առանց խախտումների, դիտորդական առաքելությունների ներկայացրած տվյալները բոլորովին այլ պատկեր են արձանագրում։ Հենց այդ պատճառով անկախ դիտորդական կառույցների գործունեությունն այս փուլում դառնում է ոչ միայն կարևոր, այլև անհրաժեշտ՝ հանրային վստահությունն ու ընտրական գործընթացների վերահսկողությունն ապահովելու համար։