Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Փաշինյանի «հիբրիդը». Ինչպես են ապատեղեկատվություն տարածում

Հայաստանի գործող իշխանությունները, նրանց սպասարկող մամուլը, իշխանական ողջ քարոզչամեքենան երեկվանից տարածում են «The Insider» պարբերականի, իբր արած հետաքննությունը, որտեղ մեղադրանքներ կան ինչպես ռուսական պետական մարմինների հասցեին, այնպես էլ՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի։ Ընդ որում, թիրախում երկու ընդդիմադիր ուժեր են՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Անհայտ ծագման ինչ-որ թղթեր ներկայացնելով՝ «The Insider»-ը վերջիններիս մեղադրում է ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Որևէ հստակ փաստարկ, պաշտոնական կամ անգամ կիսապաշտոնական ապացույց գոյություն չունի․ բացառապես ենթադրություններ են, ըստ ամենայնի՝ կեղծիքներ։

«The Insider»-ը ռուսական ծագման ընդդիմադիր լրատվամիջոց է, որը գործում է Եվրոպայի, Եվրամիության տարածքում և սերտորեն համագործակցում Եվրամիության համապատասխան կառույցների հետ։ Ուշագրավ է, որ այս «հետաքննությունը» հայտնվեց հենց այս պահին, ինչը վկայում է, որ սա Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է։ Մինչ ՀՀ իշխանությունն ինքն է ընդդիմությանը և Ռուսաստանին մեղադրում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, իրականում հենց իրենք էլ օգտագործում են այդ ողջ գործիքակազմը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հետաքննությունը իրականացվել է Եվրամիության, այսպես կոչված, «արագ արձագանքման խմբի» և դրան հատկացվող բավականին խոշոր ֆինանսավորման շրջանակներում։

Մասնավորապես՝ առաջիկայում նման կեղծ հետաքննություններ և տեղեկություններ էլի են տարածվելու։ Արևմուտքն ամեն ինչ փորձում է անել Հայաստանում իրավիճակը գլխիվայր շրջելու, ընդդիմության վարկանիշը նվազեցնելու և Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու նպատակով։ Բոլորովին պատահական չէ, որ ընդդիմության դեմ նման գործողությունները համընկնում են Հայաստան ժամանող եվրոպական մասնագետների հայտնվելու հետ։ Իշխանական քարոզչամեքենան էլ բավականին ակտիվորեն տարփողում է դա՝ փորձելով դրանով ազդել ընտրությունների ընթացքի վրա։

Տաթևիկ Բադալյան