Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը

Որքան մոտենում են հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրությունները, այնքան ավելի լարված և կոշտ է դառնում ներքաղաքական մթնոլորտը։ Վերջին օրերի զարգացումները բազմաթիվ հարցեր են առաջացրել թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ հասարակության ներսում։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների դեմ հերթականությամբ շրջանառվող տեղեկությունները, աղմկահարույց մեղադրանքներն ու դրանց հաջորդող հերքումները ստեղծում են մի իրավիճակ, որը շատերի գնահատմամբ արդեն դուրս է գալիս սովորական քաղաքական պայքարի սահմաններից։

Վերջին օրերին հանրային դաշտում ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ, ըստ որոնց՝ Սամվել Կարապետյանը գործակալ է, Նարեկ Կարապետյանը՝ Ռուսաստանի քաղաքացի, Ռոբերտ Քոչարյանը կարող է Մարտի 1-ի գործով կրկին հայտնվել ճաղերի հետևում, Գագիկ Ծառուկյանից փորձում են վերցնել «Արարատ ցեմենտը», իսկ ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կարող է հարուցվել քրեական գործ՝ հայրենիքի դավաճանության հոդվածով։

Սակայն այդ հայտարարություններից շատերը կարճ ժամանակ անց սկսեցին հերքվել կամ կորցնել իրենց հիմնավորումը։ Առավել ուշագրավ էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, որով նա հրապարակայնորեն անդրադարձավ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ տարածվող տեղեկություններին։

«Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը, երբեք չի ունեցել ռուսական քաղաքացիություն, սակայն պնդումներ են արվում, թե նա իբր ունեցել է և ունի այն»,- նշել է Գալուզինը։

Նրա խոսքով՝ մի շարք հայ քաղաքական գործիչների վերաբերյալ տարածվում է անարժանահավատ տեղեկատվություն։

Քաղաքական վերլուծաբանների մի մասի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը պատահական չէ։ Նրանք համոզված են, որ գործող իշխանությունը կանգնած է վերարտադրվելու լուրջ խնդրի առաջ և այդ պատճառով փորձում է քաղաքական ու տեղեկատվական ճնշումների միջոցով թուլացնել ընդդիմադիր դաշտը, վարկաբեկել դրա առաջնորդներին և ձևավորել անվստահության մթնոլորտ։

Փորձագետների գնահատմամբ՝ այս գործընթացները նաև փորձ են՝ հասարակության ուշադրությունը շեղելու քարոզարշավի ընթացքում արձանագրված սկանդալային միջադեպերից։ Վերջին շաբաթներին տարբեր բնակավայրերում իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քաղաքացիների կոշտ արձագանքներն ու դժգոհությունները լայն քննարկման թեմա դարձան։ Ըստ նույն գնահատականների՝ հենց այդ ֆոնն է պատճառ դարձել, որ տեղեկատվական դաշտում ակտիվանան աղմկահարույց մեղադրանքները, քրեական գործերի մասին ակնարկներն ու քաղաքական հակառակորդների դեմ ուղղված հրապարակումները։

Քաղաքական դաշտում արդեն բացահայտ խոսվում է այն մասին, որ նախընտրական պայքարը գնալով տեղափոխվում է ոչ թե ծրագրերի և գաղափարների մրցակցության, այլ ուժային և հոգեբանական ճնշումների հարթություն։ Ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ իշխանությունն այս կերպ փորձում է վերահսկելի պահել օրակարգը և թույլ չտալ, որպեսզի հանրային դժգոհությունը վերածվի քաղաքական վտանգի։

Միևնույն ժամանակ, փորձագիտական շրջանակներում քննարկվում է նաև արտաքին ազդեցության թեման։ Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Հայաստանում կիրառվող քաղաքական և տեղեկատվական տեխնոլոգիաները հիշեցնում են այն մեթոդները, որոնք տարբեր երկրներում օգտագործվել են ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով։ Նրանց կարծիքով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ գործելաոճն առավել ընդգծված բնույթ է ստացել՝ էականորեն փոխելով քարոզարշավի տրամաբանությունը։

Այս ամենի ֆոնին առավել կարևոր է դառնում մեկ հարց՝ արդյոք նախընտրական պայքարը կշարունակի ընթանալ քաղաքական մրցակցության շրջանակում, թե առաջիկա շաբաթներին Հայաստանը կմտնի առավել կոշտ և վտանգավոր դիմակայության փուլ։