Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Թատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել թանգարանի նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ներկայիս ղեկավարությունը՝ տնօրեն Լիլիթ Պետրոսյանի գլխավորությամբ, բարձր գնահատելով թանգարանի նախկին տնօրեն, հայ դերասան, արվեստաբան, թանգարանագետ Սերյոժա Արաքելյանի երկարամյա գործունեությունը, վերջինիս շնորհել է շնորհակալագիր՝ երկար տարիների նվիրական աշխատանքի և անձնական հավաքածուից թատրոնին արխիվային նյութեր նվիրաբերելու համար։

Ընդգծենք, որ Ս. Արաքելյանի գործունեության տարիներին թատրոնը շարունակել է պահպանել իր ստեղծագործական դիմագիծը և զարգացել է մեծ տեմպերով՝ հավատարիմ մնալով հայկական երաժշտական կոմեդիայի լավագույն ավանդույթներին և միաժամանակ ընդլայնելով ժամանակակից բեմարվեստի հնարավորությունները։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հանդիսանում է Հայաստանի թատերական կյանքի կարևորագույն մշակութային օջախներից մեկը։ Թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին, իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1942 թվականի հունիսի 22-ին՝ Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետի բեմադրությամբ։ 1962 թվականից թատրոնը կրում է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունը։

Տասնամյակների ընթացքում թատրոնը դարձել է հայկական երաժշտական կոմեդիայի և երգիծական բեմարվեստի կարևոր կենտրոն՝ համախմբելով հանրապետության անվանի դերասանների, ռեժիսորների և երաժիշտների։ Թատրոնը մասնակցել է միջազգային հեղինակավոր փառատոների ԱՄՆ-ում, Իրանում, Վրաստանում, Սիրիայում և մի շարք այլ երկրներում՝ արժանանալով մրցանակների և մասնագիտական բարձր գնահատանքի։

Ներկայումս տնօրեն Լիլիթ Պետրոսյանի շնորհիվ թատրոնի շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը՝ հանդիսատեսին ներկայացնելով ժամանակակից մեկը մյուսից հետաքրքիր բեմադրություններ՝ պահպանելով ժպիտ և բարձր տրամադրություն պարգևելու իր բազմամյա առաքելությունը։