Մերցն անիրատեսական է համարում մոտ ապագայում Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությունը․ DPA
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն անիրատեսական է համարել մոտ ժամանակներս Եվրոպական միությանը (ԵՄ) Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների արդյունավետ ավարտը։ Այս մասին մայիսի 21-ին հայտնել է գերմանական DPA գործակալությունը՝ հղում անելով կանցլերի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված նամակին։
«Ակնհայտ է, որ կարճաժամկետ հեռանկարում անհնար է ավարտին հասցնել անդամակցության գործընթացը», — մեջբերել է գերմանական WELT պարբերականը՝ հղում անելով գործակալության տրամադրած նամակի տեքստին։
Գերմանիայի կանցլերն իր նամակում հավելել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար ներկայում գոյություն ունեն «անթիվ-անհամար խոչընդոտներ»։ Նաև դժվարություններ կարող են առաջանալ Բրյուսելի և Կիևի միջև պայմանագրերի և կոնվենցիաների ստորագրման հարցում։ Այս կապակցությամբ Մերցն առաջարկել է Ուկրաինային տալ հատուկ՝ «ասոցացված անդամի» կարգավիճակ, որը թույլ կտա Ուկրաինայի ներկայացուցիչներին մասնակցել դաշինքի հիմնական մարմինների աշխատանքին (առանց քվեարկության իրավունքի)։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...