Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

ԿԸՀ-ի որոշումը նոր հարցեր է առաջացնում ընտրական գործընթացի վստահելիության շուրջ


Հայաստանում նախընտրական գործընթացների շուրջ հերթական վիճահարույց զարգացումն է արձանագրվել։ «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության դիտորդական առաքելությունը հայտարարում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խուսափել է բովանդակային քննությունից և ստեղծել վտանգավոր նախադեպ ընտրական վերահսկողության համակարգում։

Խոսքը վերաբերում է ԿԸՀ-ի՝ մայիսի 19-ին ընդունած որոշմանը, որով մերժվել է ԵԱԴ դիտորդական առաքելության ղեկավար Ս. Համբարձումյանի դիմումի հիման վրա վարչական վարույթ հարուցելու պահանջը։

Դիմումը ներկայացվել էր մայիսի 13-ին և վերաբերում էր ընտրական գործընթացում դիտորդական կազմակերպությունների անկախության, քաղաքական չեզոքության և հանրային վստահության հարցերին։ ԵԱԴ դիտորդական առաքելությունը ԿԸՀ ուշադրությունն էր հրավիրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի գործունեության վրա՝ նշելով, որ վերջինիս հրապարակային գործունեությունը կարող է ողջամիտ կասկածներ առաջացնել դիտորդական չեզոքության պահպանման հարցում։

Դիմումում մասնավորապես ընդգծվել էր, որ Իոաննիսյանը ներգրավված է եղել գործադիր իշխանության կողմից ձևավորված հանձնաժողովում, ինչպես նաև տարբեր հրապարակային քաղաքական գնահատականներով հանդես է եկել այնպիսի թեմաների շուրջ, որոնք, ըստ դիմումատուների, անհամատեղելի են դիտորդական առաքելության անկողմնակալության սկզբունքի հետ։

Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ էության, չի անդրադարձել ներկայացված բովանդակային հարցադրումներին։ Որոշման հիմքում դրվել է ընթացակարգային մեկնաբանություն, ըստ որի՝ ԵԱԴ դիտորդական առաքելությունը չի հանդիսանում իրավասու սուբյեկտ այլ դիտորդական կազմակերպությունների գործունեությունը վիճարկելու համար, քանի որ դրանց գործողությունները, ԿԸՀ գնահատմամբ, անմիջականորեն չեն խախտում տվյալ կազմակերպության ընտրական իրավունքները։

ԵԱԴ դիտորդական առաքելությունը նման մոտեցումը գնահատում է որպես չափազանց վտանգավոր նախադեպ։ Կազմակերպության համոզմամբ՝ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը չի կարող ապահովվել, եթե դիտորդական առաքելությունների նկատմամբ չգործեն հավասար և խիստ չեզոքության չափանիշներ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ դիտորդական առաքելության առաքելությունը հենց ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացումն է, և այդ տեսանկյունից ցանկացած կասկած դիտորդական կառույցների քաղաքական չեզոքության վերաբերյալ պետք է արժանանա մանրամասն և բովանդակային քննության, այլ ոչ թե մերժվի միայն ընթացակարգային հիմնավորումներով։

ԵԱԴ դիտորդական առաքելությունը նաև հայտարարում է, որ շարունակելու է բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք կարող են վտանգել ընտրական գործընթացի թափանցիկությունը, արդարությունը և հանրային վստահությունը։

Փորձագիտական շրջանակներում ևս վաղուց է քննարկվում այն հարցը, որ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը ձևավորվում է ոչ միայն իշխանության և ընդդիմության վարքագծով, այլ նաև այն կառույցների գործունեությամբ, որոնք կոչված են վերահսկելու ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը։

Ի վերջո, ցանկացած դիտորդական առաքելության հիմնական արժեքը պետք է լինի անկախությունը, անկողմնակալությունն ու քաղաքական չեզոքությունը։ Առանց այդ սկզբունքների պահպանման դժվար է խոսել հանրության վստահությունը վայելող ընտրական գործընթացի մասին։