Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Պաշտպանության նախարարի պաշտոնում՝ օտարերկրյա քաղաքացի՞. լուրջ հարցեր իշխանության հասցեին

Հայաստանի քաղաքական օրակարգում հերթական աղմկահարույց թեման է հասունանում, որը վերաբերում է ոչ միայն իշխանության կադրային քաղաքականությանը, այլև պետական անվտանգության և Սահմանադրության պահանջների հնարավոր խախտմանը։ Խոսքը նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին է, որի անվան շուրջ վերջին օրերին շրջանառվում են տեղեկություններ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ։

Ընդ որում, ըստ տարածվող տվյալների, նա ենթադրաբար Ռուսաստանի քաղաքացի է եղել ոչ միայն մինչև նախարար նշանակվելը, այլ նաև պաշտոնավարման ընթացքում։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար նշանակեց հենց իր գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանին։

Այդ որոշումը դեռ այն ժամանակ բազմաթիվ հարցեր էր առաջացրել, քանի որ Հարությունյանը տարիներ առաջ սկանդալային պայմաններում հեռացվել էր զինված ուժերից և զրկվել բարձրագույն զինվորական կոչումից։ Սակայն արդեն 2019 թվականին Փաշինյանի որոշմամբ վերականգնվեց նրա գեներալական կոչումը, իսկ դրանից հետո նրան վստահվեց նաև երկրի պաշտպանության համակարգի ղեկավարումը։

Այսօր, երբ նույն Վաղարշակ Հարությունյանը գրանցվել է նաև պատգամավորի թեկնածու, նրա շուրջ շրջանառվող տեղեկությունները նոր քաղաքական երանգ են ստանում։ Ըստ հրապարակված տվյալների՝ Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2015 թվականին Ռոստովի մարզում և հաշվառված է եղել այնտեղ։ Թեև անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով ամբողջական փաստաթղթերը չեն հրապարակվում, արդեն իսկ հայտնի դարձած տեղեկությունները բավարար են, որպեսզի առաջանան չափազանց լուրջ հարցադրումներ։

Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա ստացվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը կարող էր զբաղեցնել օտարերկրյա պետության քաղաքացի։ Իսկ սա արդեն ոչ միայն քաղաքական, այլև իրավական խնդիր է։ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ պաշտպանության նախարար կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։ Հետևաբար իշխանությունը պարտավոր է պատասխանել մի քանի առանցքային հարցերի։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Վաղարշակ Հարությունյանի հնարավոր ռուսական քաղաքացիության մասին։ Եթե տեղյակ է եղել, ապա ինչպե՞ս է նրան նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում։ Իսկ եթե տեղյակ չի եղել, ապա ինչպե՞ս է ստացվել, որ երկրի անվտանգության համար ամենազգայուն պաշտոններից մեկում հայտնվել է մի մարդ, որի կենսագրության և իրավական կարգավիճակի շուրջ նման հարցեր կան։ Առանձին հարց է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունը։ Ինչպե՞ս է պատգամավորի թեկնածու գրանցվել մի անձ, որի շուրջ նման լուրջ տեղեկություններ են շրջանառվում։

Արդյո՞ք կատարվել են անհրաժեշտ ստուգումներ, թե՞ հերթական անգամ քաղաքական նպատակահարմարությունը գերակշռել է իրավական ընթացակարգերին։ Քաղաքական շրջանակներում արդեն բացահայտ խոսվում է նաև այն մասին, որ Վաղարշակ Հարությունյանի քաղաքական ակտիվացումը կարող է ունենալ ընտրական նպատակներ։ Մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտում լրացուցիչ մասնատում ստեղծելու և ձայներ «փոշիացնելու» խնդիր։

Այս պատմության ամենավտանգավոր կողմը, սակայն, այլ է։ Եթե նույնիսկ այս տեղեկությունները չհաստատվեն, միևնույն է ակնհայտ է դառնում, որ Հայաստանի պետական համակարգում կադրային նշանակումները հաճախ իրականացվել են ոչ թե հանրային վստահության, մասնագիտական անբասիր կենսագրության կամ պետական մտածողության հիման վրա, այլ անձնական հավատարմության սկզբունքով։ Եվ հենց դա է այսօր դարձել Հայաստանի անվտանգության ամենամեծ խնդիրներից մեկը։