Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը միավորում են ջանքերը կիբերանվտանգության կրթության ոլորտում
Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ) հայտարարում է թվային անվտանգության վերաբերյալ գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանն ուղղված «Կիբերանվտանգության կրթական ծրագիր դեռահասների համար» ծրագրի մեկնարկի մասին։
Ծրագրի շրջանակում կանցկացվեն «Կիբերանվտանգության հիմունքներ» խորագրով անվճար դասընթացներ, որոնց ընթացքում 14-17 տարեկան դպրոցականները կծանոթանան կիբերանվտանգության հիմնական թեմաներին, կսովորեն անվտանգ գործել թվային միջավայրում և ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ՝ ժամանակակից թվային սպառնալիքները հասկանալու և դրանցից պաշտպանվելու համար։
«Թվային աշխարհում անվտանգությունը դարձել է ոչ միայն տեխնիկական, այլև կրթական առաջնահերթություն։ Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք օգնում են երիտասարդներին ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ և անվտանգ ու պատասխանատու կերպով օգտվել տեխնոլոգիաներից։ Վստահ ենք, որ այս ծրագիրը դեռահասներին կտա կարևոր հմտություններ, որոնք օգտակար կլինեն թե՛ առօրյայում, թե՛ ապագա մասնագիտական ճանապարհին», -նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի նաև արդի թվային ռիսկերին, ներառյալ՝ արհեստական բանականությամբ պայմանավորված սպառնալիքներին, deepfake տեխնոլոգիաներին և առցանց մանիպուլյացիաների մեխանիզմներին։
«Մեզ համար կարևոր է, որ դեռահասները ոչ միայն օգտվեն տեխնոլոգիաներից, այլ նաև հասկանան, թե ինչպես անվտանգ գործել թվային միջավայրում և զարգացնել իրենց հետաքրքրությունը կիբերանվտանգության ոլորտի նկատմամբ։ Վստահ ենք, որ նման ծրագրերը նպաստում են ոչ միայն գիտելիքների փոխանցմանը, այլև պատասխանատու թվային մշակույթի ձևավորմանը Հայաստանում»,-նշել է ՄԻԿ-ի տնօրեն Մարի Բարսեղյանը։
Դասընթացի ավարտին կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) մրցույթ, որը մասնակիցներին հնարավորություն կտա թիմերով աշխատել իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքների շուրջ՝ զարգացնելով ոչ միայն տեխնիկական գիտելիքները, այլև թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության և խնդիրների լուծման հմտությունները։
Ծրագրի արդյունքում 60-70 դեռահաս ձեռք կբերի կիբերանվտանգության բազային գիտելիքներ և գործնական հմտություններ՝ իրենց անձնական սարքերում և թվային միջավայրում առավել անվտանգ ու վստահ գործելու համար։ Նախաձեռնությունը նաև հիմք կստեղծի հետագայում այս ուղղությամբ կրթությունը շարունակելու և մասնագիտական հետաքրքրություններ ձևավորելու համար։
Ծրագրի մանրամասներին, մասնակցության պայմաններին և գրանցման ընթացքին կարելի է ծանոթանալ ՄԻԿ-ի պաշտոնական կայքում՝ https://tr.ee/1cVIxo:
Ucom-ի և ՄԻԿ-ի համագործակցությունը միավորում է տեխնոլոգիաները, կրթությունն ու անվտանգությունը՝ նպաստելով Հայաստանում ավելի իրազեկ, պաշտպանված և տեխնոլոգիապես պատասխանատու երիտասարդ սերնդի ձևավորմանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...