Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Դիմակավորված խուզարկություններ ընդդիմության դեմ․ նախընտրական ճնշումների նոր փուլ․ ԲՀԿ

Քարոզարշավը Նիկոլ Փաշինյանի կողմից վերածվում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի։
Վաղ առավոտից դիմակավորված անձինք, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ ներխուժում են ԲՀԿ պատգամավորության թեկնածուների բնակարաններ և աշխատավայրեր։
 
Երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանի կողմից անոնսավորվելուց հետո երեկ արդեն մեղադրանք ներկայացվեց Անդրանիկ Թևանյանին, իսկ այսօր արդեն դիմակավորված անձինք խուզարկություններ են իրականացնում նրա գրասենյակում։ Վաղ առավոտից դիմակավորված անձինք ներխուժել են նաև ԲՀԿ պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն։ Ակնհայտ է, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած բազմամարդ և հզոր հանդիպումներից հետո իշխանությունները հայտնվել են քաղաքական ցնցումների մեջ։
 
Դրա լավագույն ապացույցը հենց Նիկոլ Փաշինյանի վարքագիծն է՝ վաղ առավոտյան դեռ քնաթաթախ վիճակում մամուլի ասուլիսներ տալու և անհանգիստ հայտարարություններով հանդես գալու տեսքով։ Փաշինյանի բացառապես անհիմն մեղադրանքներով ու անձնական բնույթի վիրավորանքներով անհավասարակշիռ պահվածքը խոսում է մեկ բանի մասին՝ իշխանությունը խուճապի մեջ է։
 
Ակնհայտ է, որ իշխող ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միակն է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում ոչ մի ծրագրային բովանդակությամբ հանդես չի գալիս, այլ առաջնորդվում է փողոցային բառապաշարով քաղաքական ընդիմախոսների հասցեին ցեխ շպրտելու գործելաոճով։ 
 
 Հիշեցնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի երկար տարիների քաղաքական ճանապարհ։ Այս ամբողջ ընթացքում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը մշտապես ուղղված է եղել պետության, հայրենիքի և ժողովրդի շահերի պաշտպանությանը։
 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցության հուշագրեր ունի արտերկրի մի շարք քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության, ինչպես նաև Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Գագիկ Ծառուկյանը տարիներ առաջ շուրջ երեք տասնյակ եվրոպացի պատգամավորների բերեց Հայաստան և Արցախ՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Արցախը գոյություն ունի, որ այնտեղ ապրում են մարդիկ, և որ այն պարզապես «պատերազմի գոտի» չէ։
 
Տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը մշտապես ծառայել է մեկ նպատակի՝ միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու հայկական շահի պաշտպանությանը։
 
Մենք միանշանակ ենք մեր դիրքորոշման մեջ․ որևէ բռնաճնշում, որևէ հալածանք և որևէ քաղաքական հետապնդում չի կարող ազդել մեր քաղաքական ուղեգծի վրա։ Մենք միշտ պաշտպանել ենք և շարունակելու ենք պաշտպանել հայկական շահը և Հայաստանի Հանրապետության իրական պետական շահերը։
 
Տեղի ունեցողը գնահատում ենք որպես նպատակային և համակարգված հարձակում ընդդիմադիր քաղաքական ուժի և պատգամավորության թեկնածուների դեմ՝ նախընտրական գործընթացների ամենաթեժ փուլում։ 
 
Հրավիրում ենք նաև միջազգային կառույցների, մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող պաշտոնյաների, դիտորդների ուշադրությունը այս հակաօրինական գործընթացների վրա։ Եթե դուք չեք տեսնում, կամ չտեսնելու եք տալիս այս խայտառակ իրողությունները, երբ Նիկոլ Փաշինյանը անգամ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության առաջնորդների նկատմամբ, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնում։
 
Կից ներկայացնում եմ նախօրեին Շիրակի մարզում կայացած հանդիպումների վերաբերյալ տեսանյութը, որպեսզի պարզ դառնա թե ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվեց հոգեխանգարմունքի մեջ։

Տեսանյութն՝ այստեղ։