Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Արևը կդառնա էլեկտրաէներգիայի գլխավոր աղբյուրն աշխարհում մինչև 2032 թվականը

Վերջին տասնամյակում համաշխարհային էներգետիկ շուկան բախվել է լուրջ ցնցումների՝ համավարակից մինչև ռազմական հակամարտություններ։ Այս իրադարձությունները վեր հանեցին գոյություն ունեցող համակարգերի խոցելիությունը և ստիպեցին պետություններին մտածել էներգետիկ անվտանգության ամրապնդման ու հանածո վառելիքի ներկրումից կախվածությունը նվազեցնելու մասին։ BloombergNEF-ի (BNEF) նոր զեկույցի համաձայն՝ գլոբալ ճգնաժամերը կարող են արագացնել էներգետիկ անցումը։ Կանխատեսվում է, որ մինչև 2032 թվականը արևային էներգիան կդառնա էլեկտրաէներգիայի խոշորագույն աղբյուրն աշխարհում։ Սա հնարավոր կդառնա տեխնոլոգիաների էժանացման, առաջընթացի և արտադրական հզորությունների ավելցուկի շնորհիվ։

Դրան զուգահեռ, մինչև 2035 թվականը էներգիայի կուտակման համակարգերի գլոբալ հզորությունը կաճի 17 անգամ՝ հասնելով 3,8 ՏՎ-ի։ Էլեկտրաէներգիայի պահանջարկը կայուն կերպով կաճի. մինչև 2035 թվականը՝ 29%-ով, իսկ մինչև 2050 թվականը՝ 69%-ով։ Այս աճը պայմանավորված է բնակչության թվի և եկամուտների ավելացմամբ, տրանսպորտի ու արդյունաբերության էլեկտրականացմամբ, ինչպես նաև թվային ենթակառուցվածքների, հատկապես՝ տվյալների մշակման կենտրոնների (տեղեկատվական հանգույցների) կտրուկ ընդլայնմամբ։ Այդուհանդերձ, անցումը դեպի էլեկտրաէներգիա տեղի կունենա անհամաչափ։

Չինաստանում էլեկտրականությունն առաջատար էներգակիր է դարձել դեռևս 2023 թվականին, Հնդկաստանն այս հանգրվանին կհասնի 2041-ին, Եվրոպան՝ 2043-ին, իսկ ԱՄՆ-ն՝ միայն 2040-ականների վերջին։ Բոլոր տարածաշրջաններում ածուխը աստիճանաբար կզրկվի իր դիրքերից։ Միևնույն ժամանակ, բնական գազը դեռևս կապահովի նոր պահանջարկի մոտ մեկ քառորդը։ Էներգահամակարգը դառնում է ավելի բարդ և ճկուն, ինչը կպահանջի հսկայական ներդրումներ ցանցերի և ենթակառուցվածքների մեջ։ 2025 թվականին էներգետիկ անցմանն ուղղված ներդրումները հասել են ռեկորդային 2,3 տրիլիոն դոլարի, սակայն մինչև 2050 թվականը արտանետումների զրոյական մակարդակի հասնելու համար կպահանջվի ևս 235 տրիլիոն դոլար։

Չնայած այս միջոցներին, «ապագայի էժան էներգատեխնոլոգիան» դեռ չի հայտնվել. նոր միջուկային, երկրաջերմային և մարտկոցային լուծումները դեռևս չեն ապացուցել իրենց արդյունավետությունը բավարար մասշտաբով։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]