Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը

Հայաստանի գործող իշխանությունների վարքի, ընդդիմության հետապնդումների, անհատ քաղաքացիներին վիրավորելու, քաշքշելու, ահաբեկելու այս գործողությունների ֆոնին շատերի մոտ լուրջ հարց է ծագում, թե ինչու է իշխանությունը իրեն պահում նման անհեթեթ կերպով. չէ՞ որ այդ կերպ ավելի շատ է վնասում իր հեղինակությանը, քան եթե քաղաքակիրթ ընտրապայքար մղեր։

Իրականում բանն այն է, որ գործող իշխանություններն իրենք էլ հրաշալի հասկանում են՝ քաղաքակիրթ ընտրապայքարում լուրջ պարտվելու են, չեն կարողանալու պատասխանել բոլոր այն փաստարկներին, որ իրենց առջև դնում են թե՛ ընդդիմությունը, թե՛ շարքային քաղաքացիները, չեն կարողանալու բացատրել, թե ինչ են իրականում ուզում հասարակությունից։ Մինչդեռ իշխանությունն ամեն գնով պահպանելու մոլուցքի մեջ Փաշինյանը մեկ բան հրաշալի հասկացել է՝ իրեն կհաջողվի վերարտադրվել միայն մի դեպքում, եթե խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցության թիվը պակաս լինի 50 տոկոսից։

Այդ դեպքում, օգտագործելով վարչական ռեսուրսը, ընտրակեղծիքները, ահաբեկումները, ֆինանսական և քրեական միջոցները՝ կկարողանան կողմնակիցներին որոշակիորեն մոբիլիզացնել, տանել ընտրատեղամասեր։ Իսկ այժմ գործող վարչախումբը ընդամենը փորձում է ահաբեկել ընդդիմադիր տրամադրված զանգվածին, որպեսզի վերջինս ընդհանրապես վախենա կամ հիասթափվի և չմասնակցի խորհրդարանական ընտրություններին։

Սա է գործող իշխանության գլխավոր նպատակը՝ ամեն գնով պակասեցնել ընտրողների թիվը։ 2021 թվականի ընտրություններին մասնակցել էր ընտրողների 49․3 տոկոսը, և Փաշինյանին հաջողվել էր վերարտադրվել։ Բնականաբար, 60 և ավելի տոկոս մասնակցության պարագայում Փաշինյանը պարզապես որևէ շանս չունի, ուստի և գործի են դրվում տարատեսակ մեխանիզմներ՝ ամեն գնով մասնակցության թիվը նվազեցնելու համար։

Աննա Մարգարյան