Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնական
Պեպ Գվարդիոլան լքում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Անգլիական ակումբն իսպանացի մասնագետի հեռանալու մասին պաշտոնապես հայտարարել է իր պաշտոնական կայքում։
«Մի՛ հարցրեք ինձ իմ հեռանալու պատճառների մասին։ Հստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն է։ Ոչինչ հավերժ չէ, հակառակ դեպքում ես կմնայի այստեղ։ Հավերժ կմնան միայն այն զգացմունքները, մարդիկ, հիշողությունները և սերը, որոնք ես տածում եմ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։
Գվարդիոլան մանչեսթերյան ակումբը գլխավորում էր 2016 թվականի հուլիսից։ Այս 10 տարիների ընթացքում նրա գլխավորությամբ թիմը նվաճել է 20 տիտղոս։ «Սիթին» 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Ակումբային աշխարհի առաջնությունում։ Բացի այդ, թիմը նվաճել է Անգլիայի 3 գավաթ, Անգլիական լիգայի 5 գավաթ և երկրի 3 Սուպերգավաթ։
Իսպանացի մասնագետի վիճակագրությունն անգլիական ակումբում տպավորիչ է. բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 592 պաշտոնական հանդիպում՝ գրանցելով 423 հաղթանակ, 76 ոչ-ոքի և 92 պարտություն։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» ղեկին իր վերջին հանդիպումը կանցկացնի մայիսի 24-ին (Երևանի ժամանակով 19:00-ին), երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի եզրափակիչ՝ 38-րդ տուրի շրջանակում թիմը կհյուրընկալի «Աստոն Վիլային»։ Արդեն հայտնի է նաև, որ «Սիթիի» նոր գլխավոր մարզիչն է դառնալու Էնցո Մարեսկան։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...