Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս քարոզարշվի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք, ըստ մասնագիտական հանրույթի, հարցականի տակ են դնում Հայաստանի իշխանությունների՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողությունը: Մասնավորաբար, ի թիվս այլ հայտարարությունների, մայիսի 20ին նախընտրական հանրահավաքում, ըստ «ՀայաՔվեի», ուղիղ պատվեր է իջեցրել ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Ըստ այդմ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը կոչ է անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ դիմել դատարան՝ չեղարկելու Նիկոլ Փաշինյանի գրանցումը:

Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը «Փաստի» հետ զրույցում հղում է անում Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածին։ «Հոդվածի 8-րդ մասն ասում է՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Այսինքն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի բացառիկ լիազորություն՝ դիմելու դատարան, չեղարկելու իր իսկ կողմից գրանցած կուսակցական ցուցակը կամ թեկնածուին, եթե նրա կողմից իրականացվող խախտումները կրում են շարունակական բնույթ։ Կա նաև ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը։ Հոդվածը սահմանում է, որ արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործում, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտների և կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։ Հիմա ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Քարոզարշավի հանրահավաքի ժամանակ, երբ գտնվել է արձակուրդի մեջ, և ըստ էության, իրավունք չի ունեցել որևէ կերպ վարչական ռեսուրսից օգտվել, հայտարարել է, որ հաջորդ օրը ԱԱԾ-ն մտնելու է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելով իր մրցակցի նկատմամբ։ Սա ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման ամենագռեհիկ օրինակն է։ Վարչական ռեսուրսի կիրառմամբ քարոզչական հանրահավաքի ժամանակ փորձել է իր մրցակցին վարկաբեկել, վրան ճնշում գործադրել։ Դրան գումարած՝ դրա նախորդող օրերին ասել է, որ «սատկացնելու» է իր մրցակիցներին, հայտարարել է, որ իր մեկ այլ մրցակցից՝ Գագիկ Ծառուկյանից խլելու է ցեմենտի գործարանը և այլն։ Դրանք բոլորը վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են, որոնք շարունակական բնույթ են կրում։ Այդ հիմքով կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ ենք անում դիմել դատարան՝ չեղարկելու ոչ թե ՔՊ-ի, այլ Նիկոլ Փաշինյանի գրանցումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

«ՀայաՔվեն» այս ընտրություններին մասնակցող սուբյեկտ չէ, չի կարող գրավոր դիմում ներկայացնել։ «Այս անգամ դիտորդական նախաձեռնություն չենք իրականացնում, ընտրություններին էլ չենք մասնակցում՝ որպես կուսակցություն կամ դաշինք, ուստի սուբյեկտ չենք, բայց ազդեցություն ունենք այլ սուբյեկտների վրա։ Աջակցում ենք «Ուժեղ Հայաստանին», մյուս կողմից՝ «Բարգավաճ Հայաստանն» այս ամենի անմիջական տուժած կողմն է, իրենց այս գաղափարը կներկայացնենք, կհորդորենք, որ դիմում ներկայացնեն ԿԸՀ։ Բայց սա կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացառիկ իրավասությունն է, պարտադիր չէ, որ որևէ մեկն իրեն դիմի։ Նա պետք է այսպիսի որոշում ընդունի, բայց, ըստ էության, կօգնենք, որպեսզի այդպիսի դիմում լինի»,եզրափակում է Ավետիք Չալաբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում