Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Թևանյանը միակը չէ. Փաշինյանի թիրախում այլ պատգամավորներ էլ կան

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես և սպասվում էր, բավարարել է դատախազության երկու միջնորդությունները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու վերաբերյալ։ Դրանից հետո արդեն ուշ գիշերին Անդրանիկ Թևանյանին ծանոթացրել են մեղադրանքին, ձեռնաշղթաներ հագցրել ու ձերբակալել։

Այսօր արդեն Երևանի առաջին ատյանի դատարանի Նորքի նստավայրում կկայանա կալանքի քննության նիստը։ Մինչ լրտեսության և պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանը հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, փաշինյանական իշխանությունը շարունակում է իր բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների դեմ։

Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, կոնկրետ այս հոդվածով միայն Անդրանիկ Թևանյանով չէ, որ բավարարվելու են։ Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի, Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, և 2 տարի առաջ «Ռուսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով, ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումներին՝ սահմանազատման թեմայով։ Ընդ որում, Թևանյանը ապացուցել է, որ ինքը չէր կարող մասնակցել այդ լսումներին, քանի որ արդեն 2023 թ․-ից Ազգային ժողովի պատգամավոր չէր։ Ըստ մեր աղբյուրի՝ իրենց մեղադրանքը հաստատելու համար ԲՀԿ-ից առաջադրված այլ թեկնածուների ևս թիրախավորելու են։ Իբր նրանք են Թևանյանին փոխանցել այդ գաղտնի տեղեկությունները, վերջինս էլ վաճառել է դրանք։

Մասնավորապես, թիրախում են գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով այդ ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր էր, և նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Չի բացառվում, որ վերջիններիս դեմ ևս քրեական վարույթներ հարուցվեն։ Ըստ էության, գործող իշխանություններն ամեն ինչ անում են ընդդիմադիր ուժերի և, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը խափանելու, իրենց համար ոչ հաճելի թեկնածուներին էլ կալանավորելու նպատակով։

Սոնա Գալստյան