ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո
ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան: Դելիում Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մանրամասների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։
Նշվում է, որ հանդիպմանը պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-Հնդկաստան գործընկերության ռազմավարական կարևորությունը, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների, խորը տնտեսական և առևտրային հնարավորությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի միջև ամուր անձնական կապերի վրա։
Պետքարտուղարը նախագահ Թրամփի անունից Մոդիին հրավիրել է Սպիտակ տուն։
«Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան և հաստատել է, որ ԱՄՆ էներգետիկ արտադրանքը ներուժ ունի դիվերսիֆիկացնելու Հնդկաստանի էներգետիկ մատակարարումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պաշտոնյաներն անդրադարձել են վերջին երկկողմ ձեռքբերումներին, այդ թվում՝ նշանակալի ներդրումներին, որոնց շնորհիվ ԱՄՆ նախագահի և Հնդկաստանի վարչապետի պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների միջև առևտուրը մինչև 2030 թվականը պետք է կրկնապատկվի։
ԱՄՆ Պետքարտուղարը և Հնդկաստանի վարչապետը համաձայնել են խորացնել առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցությունը և արագացնել կարևորագույն և զարգացող տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...