Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը

Ներքաղաքական պայքարը Հայաստանում գնալով ավելի կոշտ բնույթ է ստանում, իսկ քաղաքական ուժերի առաջնորդների հայտարարությունները դառնում են առավել ուղիղ և սուր։ Այս ֆոնին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը կոտայքցիների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել մի շարք աղմկահարույց հայտարարություններով՝ անդրադառնալով թե՛ քաղաքական իրավիճակին, թե՛ պատերազմի հետևանքներին, թե՛ գործող իշխանությունների գործունեությանը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ, և հանդիպումները կազմակերպվում են նրա տանը։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում քաղաքական գործիչը շարունակում է շփումները քաղաքացիների հետ՝ ներկայացնելով իր քաղաքական պատկերացումները և գնահատականները։

Կոտայքցիների հետ հանդիպման ժամանակ Կարապետյանը հայտարարել է, որ նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրողների շրջանում «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ դրական վերաբերմունք կա։

«Քաղաքացիական պայմանագրի» ընտրողների երկու երրորդը մեզ լավ է վերաբերվում»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա բացառիկ երևույթ է քաղաքական դաշտում։ Նրա խոսքով՝ շատ քաղաքացիներ պարզապես դժվարությամբ են ընդունում, որ ժամանակին սխալ ընտրություն են կատարել։

Խոսելով իր գործունեության և անցած ճանապարհի մասին՝ Կարապետյանը նշել է, որ հանրությանը հայտնի է իր աշխատանքի միայն մի մասը, մինչդեռ բազմաթիվ ծրագրեր ու գործողություններ երբեք հրապարակային չեն դարձել։

«Ինձ ճանաչող մարդիկ բոլորը գիտեն, որ իմ խոսքը գործ է։ Ես միշտ ասում եմ այն նվազագույնը, որ անելու ենք»,- հայտարարել է նա։

Սամվել Կարապետյանը նաև ընդգծել է, որ քաղաքականությունը երբեք իր կյանքի նպատակը չի եղել, սակայն ստեղծված իրավիճակն իրեն ստիպել է մտնել քաղաքական պայքարի մեջ։

«Ասել եմ՝ եթե քաղաքական ուժերին չհաջողվի փոխել իրավիճակը, մենք կմասնակցենք մեր ձևով»,- նշել է նա՝ հավելելով, որ տարիների ընթացքում քաղաքական ուժերը սպառել են իրենց հնարավորությունները, և երկրում այլևս չի մնացել այն ուժը, որը կարող է կանգնեցնել ընթացող գործընթացները։

Կարապետյանի ամենակոշտ հայտարարություններից մեկը վերաբերում էր գործող իշխանությունների քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ եթե իրենք չմասնակցեին քաղաքական պայքարին, ապա Նիկոլ Փաշինյանը «նորից սկսելու էր թմբուկ խփել և ժողովրդին տանել թրքացման»։

Պատկերավոր համեմատությամբ նա նաև նշել է, որ Փաշինյանն այսօր դարձել է «թափառական յալանչի», որը շրջում է փողոցներով և զվարճացնում մարդկանց։

Միևնույն ժամանակ Կարապետյանը փորձել է շեշտադրել ոչ միայն քաղաքական, այլև կառավարման խնդիրները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ամբողջական տեղեկատվություն հավաքել մարզերի խնդիրների վերաբերյալ և հստակ հասկանալ առաջնահերթությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու բնապահպանական խնդիրներին։ Որպես անհաջող կառավարման օրինակ նա նշել է Ծաղկաձորի և Երևանի շինարարական քաղաքականությունը՝ ընդգծելով, որ շինարարական բումի հետևանքները արդեն բազմաթիվ խնդիրներ են ստեղծել թե՛ շուկայի, թե՛ կառուցապատման ոլորտում։

Հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաև պատերազմի և դրա հետևանքների մասին։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ փորձել է կանգնեցնել պատերազմը։

Պատասխանելով պատերազմի մասնակիցներին օգնելու վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ պատերազմի հերոսները նորից պետք է հերոս դառնան՝ անկախ այն բանից՝ պարգևատրվել են, թե ոչ։

«Ես բարի մարդ եմ։ Հիմա չեմ ցանկանում հանդիպել նրանց ու ծնողներին, դա ինձ համար հուզական առումով ծանր է։ Ես պետք է առաջին քայլն անեմ, օգնեմ, հետո հանդիպեմ, երբ բոլորը գոհ կլինեն»,- ասել է Կարապետյանը։

Քաղաքական գործիչը հատուկ ընդգծել է նաև գերիների վերադարձի հարցը՝ հայտարարելով, որ դա լինելու է առաջնահերթ ուղղություններից մեկը։

«Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա։ Ես կասկածում եմ, որ իշխանություններն են օգնել նրանց այնտեղ հայտնվել»,- նշել է նա։

Կարապետյանի խոսքով՝ գործող իշխանությունները ոչ միայն չեն կարողանում լուծել երկրի առջև կանգնած խնդիրները, այլև իրենց վարքով խորացնում են ճգնաժամը։

«Փաշինյանն իր գոռոզությամբ ու տգիտությամբ ոչնչի ընդունակ չէ. հավաքել է իր նման մի քանիսին ու ուրախանում են՝ չհասկանալով, որ նա նրանց տանում է դեպի անդունդի եզրը»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Կոտայքցիների հետ հանդիպմանը հնչած հայտարարությունները ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանը նախընտրական պայքարում մտադիր է հանդես գալ առավել կոշտ և ուղիղ խոսույթով՝ շեշտը դնելով ոչ միայն իշխանությունների քննադատության, այլև իր կառավարման փորձի, կապերի և պետական ճգնաժամերը հաղթահարելու կարողության վրա։