Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ինչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում

Խորհրդարանական ընտրությունների այս քարոզարշավն աչքի է ընկնում գործող իշխանությունների կողմից կեղծ խոստումներ տալու ռեկորդային առատությամբ։ Ընդ որում, իշխանությունը խաբում է առանց ամաչելու՝ սեփական ընտրողներին դնելով հիմարի տեղ։ Նիկոլ Փաշինյանը երեկ Շիրակի մարզում քարոզարշավի ընթացքում հայտարարել է, թե ամենաուշը երկու տարում լուծելու են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցը․ «Այդ ժամանակ ձեզ մնալու է Լառնակա գնալու համար անձնագիր չմոռանալ, տոմսն էլ, դե, գիտեք՝ երկու եվրո է»,- հայտարարել է Փաշինյանը։

Լառնակայի ամենաէժան տոմսն այսօրվա դրությամբ 18 եվրո է, այն էլ՝ եթե թոշակառուն հասցնի վիզա հանել մինչև մայիսի 31-ն ու այդ օրը մեկնել Կիպրոս։ Մյուս օրերին՝ մինչև ամռան վերջ, տոմսերի գները մի քանի անգամ թանկ են։ Բայց խոսքը տոմսերի մասին չէ, այլ վիզաների ազատականացման գործընթացի։

Նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումներով, ըստ մասնագետների, առնվազն 4 տարի կպահանջվի բոլոր ընթացակարգերն անցնելու համար, եթե ԵՄ-ն արագացված տեմպերով ու առանց հակազդեցության հաստատի Հայաստանի հայտը։ Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։

Ընթացիկ բարեփոխումների իրականացման արդյունքներից ելնելով՝ գործընթացի ամբողջական ավարտի և առանց վիզայի ռեժիմի գործարկման համար պահանջվում է առնվազն 4 տարի։ Իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են մանիպուլացնել, ստել, խաբել իրենց իսկ ընտրողին։

Անի Կիրակոսյան