Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ
Փաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ։ Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց աջակցող արևմտյան կառույցները իսկական կոմպրոմատների պայքար են սկսել հայաստանյան ընդդիմության, ԶԼՄ-ների և պարզապես Փաշինյանի իշխանության քայլերը չգնահատող մարդկանց դեմ՝ դրա համար օգտագործելով բոլոր կեղտոտ քարոզչական միջոցները։
Ընդ որում, մինչ փաշինյանական իշխանությունը ընդդիմությանն ու Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ, իսկական հիբրիդային պատերազմ հենց իրենք են վարում՝ տարատեսակ «դոսյեների», անհայտ ծագման, անգամ ադրբեջանական հետքեր ունեցող լրատվամիջոցների միջոցով կեղծ տեղեկություններ նետելով դաշտ, թիրախավորելով թե՛ ընդդիմադիր գործիչներին, և թե՛ լրատվամիջոցներին։ Վերջին օրերի ընթացքում կարելի է այդպիսի մի քանի տասնյակ հրապարակումներ ցուցադրել, որոնց մեծ մասը, ի դեպ, ռուսական ծագման և արևմտյան ֆինանսավորմամբ գործող քարոզչամիջոցներով են իրականացվում։ Թիրախում հիմնական ընդդիմադիր 3 քաղաքական ուժերն են, որոնց ավելացել է ևս մեկը՝ «Միասնության թևեր» կուսակցությունը։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, թե հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու «Միասնության թևեր» կուսակցությանը՝ առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով։ Սլաքներն ուղղելով դեպի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե ահռելի միջոցներ են հատկացվել ընդդիմադիր, նախկին օմբուդսմենի ղեկավարած կուսակցությանը։
Ինքը՝ Թաթոյանը, աստղաբաշխական այդ ծախսերը անվանել է հորինվածք՝ խոստանալով իրավական միջոցներով պայքարել դրանց դեմ։ Իհարկե, իրավական միջոցներով պայքարը ավարտվելու է ընդդիմության հաղթանակով դատարաններում։ Իշխանությունն ինքը հրաշալի հասկանում է դա, բայց այսրոպեական քարոզչական էֆեկտ ապահովելու համար ոչնչի առջև կանգ չեն առնում։ Ընդ որում, մեր տեղեկություններով, բավականին մեծ աշխատանք այս ուղղությամբ իրականացնում է Եվրամիության «արագ արձագանքման հիբրիդային խումբը»՝ իր հետ Հայաստան բերված տարբեր փորձագետներով և մասնագետներով, որոնք էլ ուղղորդում են ընդդիմության դեմ քարոզչական այս արշավը։
Աննա Մարգարյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...