Ալեքսիա Պուտելյասը հեռանում է «Բարսելոնա»-ից
«Բարսելոնայի» կանանց թիմի ավագ Ալեքսիա Պուտելյասը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլքի կատալոնական ակումբը։
Ֆուտբոլիստի հրաժեշտի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա չորեքշաբթի՝ ամսի 27-ին, ժամը 11:00-ին, «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում:
Պուտելյասը «Բարսելոնայի» համակարգում հանդես է գալիս 2012 թվականից՝ 18 տարեկան հասակում «Լևանտեից» տեղափոխվելուց հետո։ Ակումբում անցկացրած 14 տարիների ընթացքում իսպանացի կիսապաշտպանը դարձել է թիմի պատմության լավագույն ռմբարկուն՝ իր ակտիվում գրանցելով 232 գոլ։ Անցկացրած խաղերի քանակով (507 հանդիպում) նա զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Մելանի Սերանոյին (516 խաղ):
«Կապտանռնագույնների» կազմում Պուտելյասն ընդհանուր առմամբ նվաճել է 38 տիտղոս.
- ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա՝ 4
- Իսպանիայի առաջնություն (Լա Լիգա)՝ 10
- Իսպանիայի գավաթ՝ 10
- Իսպանիայի սուպերգավաթ՝ 6
- Կատալոնիայի գավաթ՝ 8
Անհատական նվաճումների առումով Ալեքսիա Պուտելյասը պատմության առաջին ֆուտբոլիստուհին է, ով արժանացել է «Ոսկե գնդակին» երկու տարի անընդմեջ (2021 և 2022 թթ.): Նույն տարիներին նա ճանաչվել է նաև ՖԻՖԱ-ի The Best մրցանակակիր և ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն խաղացող:
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Պուտելյասը դարձել է աշխարհի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող: Կարիերայի վերջին տարիներին ֆուտբոլիստուհին շարքից դուրս էր մնացել ծանր վնասվածքների պատճառով, սակայն ապաքինվելուց հետո վերադարձել է հիմնական կազմ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...