Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Հնդկաստանը հայտարարել է, որ չի դադարեցնի uպառազինnւթյունների ներմուծումը Ռուսաստանից

Հնդկաստանն ունի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական հաջող համագործակցության երկար տարիների փորձ և չի ծրագրում դադարեցնել ռուսական սպառազինությունների ներմուծումը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Միթհիլեշ Կումարը, ով վերջերս այցով գտնվում էր ՌԴ-ում:

«Հնդկաստանը վաղուց է Ռուսաստանից սպառազինություն գնում, շարունակում է դրանց ներմուծումը և երբեք չի կանգնեցնի այդ գործընթացը: Վարչապետ Նարենդրա Մոդին անկախ քաղաքականություն է վարում: Հնդկաստանում ծրագրվում է տեղայնացնել ֆրանսիական Rafale կործանիչների և ռուսական Սու կործանիչների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի արտադրությունը», - ասել է նա: