Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Փաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից

Հայկական երկաթուղին այլ երկրի կոնցեսիոն կառավարման հանձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ թեման մեր օրակարգի մաս է, մենք շարունակելու ենք քննարկել և լուծումներ փնտրել։ Այս պահին բանակցությունները շարունակվում են, և հենց որ մենք արդյունքներ ունենանք, բնականաբար կհայտարարենք դրա մասին»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը փետրվարին հրապարակային հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը։ Ռուսական կողմը խստորեն մերժել էր Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, նույնիսկ այն ժամանակ, երբ Փաշինյանը փորձել էր հայկական երկաթուղու կոնցեսիան գցել Ղազախստանի գրպանը։ Ռուսաստանից պարզորոշ հայտարարում են, որ կոնցեսիան փոխանցելու որևէ մտադրություն չունեն, շարունակելու են առաջ մղել ռուսական կողմի շահերը։ Հատկապես հիմա, երբ Փաշինյանը հայտարարում է երկաթուղու մի շարք հատվածներում վերակառուցում իրականացնելու, Հայաստան-Թուրքիա երկաթուղին վերականգնելու, ինչպես նաև Ադրբեջանից Հայաստան երկաթուղային գիծը վերստին կառուցելու մասին, այս հանգամանքը կրկին առաջ է մղվում։

«Ընդհանուր առմամբ, որպեսզի մենք մրցակցային առավելություն ձեռք բերենք տարածաշրջանային կառուցվածքների հարցում, հնարավորինս արագ պետք է աշխատենք, հնարավորինս արագ ենթակառուցվածքներ կառուցենք կամ վերակառուցենք։ Այստեղ կարևոր գործոն է արագությունը, թե որ կողմը կկարողանա հնարավորինս արագ իր ենթակառուցվածքները զարգացնել»,- ասել է Գրիգորյանը։

Ըստ էության, նույնիսկ Ռուսաստանի կարճ և կոնկրետ հակազդեցության ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջ մղել իրենց նարատիվները՝ բնականաբար հասկանալով, թե դա ինչ խնդիրներ է հարուցելու Հայաստանի Հանրապետության համար։ Արևմուտքում էլ շահագրգռված են Ռուսաստանից խլելու երկաթուղու կոնցեսիան, այսպես կոչված՝ «Թրամփի ուղին» դրան միացնելու և ռուսական ազդեցությունն ընդհանրապես չեզոքացնելու համար։

Սոնա Գալստյան