Փաշինյանը հանրությանը պատրաստում է գազի գնի թանկացմանը
Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը սպառնում է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հետևանքներով, իսկ գազի թանկացման մասին արդեն բացեիբաց խոսում են Մոսկվայից։ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը միակողմանիորեն կդադարեցնի կամ կչեղարկի Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և հում ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը շարունակվի։
Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը դեսպանատան միջոցով Երևանին է փոխանցել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը, մինչդեռ Հայաստանի ՏԿԵՆ-ը նախօրեին հերքում էր այդ փաստը։ Մեկ օր առաջ էլ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, թե գազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ն։
Ընդ որում, Հայաստանի գործող իշխանությունները մի կողմից հայտարարում են, թե մտադիր չեն լքել ԵԱՏՄ-ն, մյուս կողմից փորձում են հասարակությանը պատրաստել գազի գնի հնարավոր թանկացմանը։ Նախընտրական հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը չի լինելու մի ճանապարհի հույսին, մի դաշնակցի հույսին, մի խողովակի հույսին։
«Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի՝ արևելքից արևմուտք, Ախալքալաք-Կարս երկաթուղին բացվեց, դրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել, շուտով բացվելու է ԹՐԻՓՓ-ը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ, այդ տարանցման հաշվին մենք ունենալու ենք մեր սեփական գազը, տարանցման համար մեզ վճարելու են գազով։ Մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկան»,- ասել է նա։
Ըստ էության, գործող իշխանության պարագլուխը գիտակցում է, թե թանկացումների ինչ շքերթ է սկսվելու, եթե Ռուսաստանը թանկացնի գազը, և հասարակությանը նախապատրաստում է։ Ավելին՝ փորձում է հենց հասարակությանը պատասխանատու դարձնել հնարավոր թանկացումների համար՝ ինքնիշխանության կեղծ խոսույթով հայ հասարակությանը պատրաստելով տնտեսական լուրջ բարդությունների։
Մոնիկա Կիրակոսյան




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...