Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Շնորհավոր Հայաստանիս 108-ամյա Հանրապետության տարեդարձը. Աննա Կոստանյան

Շնորհավոր Հայաստանիս 108-ամյա Հանրապետության տարեդարձը։ Մաքառումներով ու դադարներով ստեղծված պետությունը դարձավ օսմանյան ցեղասպան կայսրությունից մազապուրծ հայերի վերջին հանգրվանը, երիտթուրքական բնաջնջումից խուսափած գաղթականների փրկությունը, ուր մեր հիմնադիր հայրերն ստեղծեցին Հանրապետություն՝ թեև ոչ կայուն ու կարճատև, սակայն դրեցին հարյուրամյակների կորսված պետականության հիմնաքարերը։

88-ից շաղախվեց ու սկսեց ամրանալ պետականության հաստատման և ամրապնդման մղումը, կրկին պայքարով ու կյանքի գնով ձեռքբերվեց անկախությունը՝ բացարձակ արժեք, որն այսօր գտնվում է աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների բախման կիզակետում։ Հենց այսօր, ավելի, քան, երբևէ կանգնած ենք մեկ հարյուրամյակում կերտված անկախության կորստի առաջ։ Այսօր Հանրապետության Հրապարակում ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ հանվել է վաճառքի՝ տնտեսական «բարեկեցության», արնոտ խաղաղության ու անհեռանկար ապագայի խոստմամբ՝ ասես ճռճռան թղթով փաթաթված մի նվեր մատուցում են աշխարհի աղվեսներին, ինքնիշխանության խաբկանքի, շքերթների ու գինարբուքների թմրության տակ՝ «արջից» պոկում և մտցնում են «գայլի» երախը։ Բայց...

Սա էլ կանցնի, դեռ շատ զրկանքներ կգան ու կգնան, պատմությունը կմնա, որտեղ անպայման «կհիշվեն» կարճաժամկետ վաճառականների «անխոնջ պայքարի» արդյունքում մեզնից պոկված հայրենական հողերի կտորների դավաճանական գործարքների մասին և դասեր կտրվեն ապագա սերունդներին, թե ինչպիսին չպիտի լինի հայ մարդը և ովքեր են իսկական հերոսները, ինչպես պետք է հայրենիք պահպանել ու կերտել «ճիշտ Հայաստան»։ Այդ օրը գալու է, հավատում եմ, վստահ եմ և մենք դա տեսնելու ենք։

Իսկ մինչ այդ, դիմացի՜ր Հայաստան, դիմացի՜ր Արցախ, դիմացի՜ր ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ... Մինչև....