ՌԴ Պետդումայում առաջարկել են փուլային կարգով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին (տեսանյութ)
Մայիսի 26-ին Պետդումայում տեղի ունեցավ կլոր սեղան՝ «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի․ պատճառները, արդյունքներն ու հետևանքները» թեմայով։ Քննարկման արդյունքներով կլոր սեղանի մասնակիցները համաձայնեցրել են մի շարք առաջարկություններ։ Գլխավորը՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում անդամակցության աստիճանական կասեցման առաջարկն է։
Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը նիստի ժամանակ հայտարարել է` «Իմ կարծիքով, Հայաստանի ներկայիս իշխանությունների փորձերը՝ դուրս գալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ուղիղ փոխգործակցության, ուղիղ սպառնալիք են այս երկրի ինքնիշխանությանը»։
Պյոտր Տոլստոյը նաև հավելել է, է՝ չի կարող անուշադրության մատնվել ռուսական դասարանների թվի կրճատումը, ինչպես նաև ռուսերեն լեզվի կիրառման քննադատությունը մի շարք պաշտոնական անձանց կողմից։
«Ուզում եմ հիշեցնել այդ անձանց, որ Ռուսաստանում կա մեծ հայկական սփյուռք։ Ես, որպես Պետդումայի պատգամավոր, ընտրվել եմ միամանդատ ընտրատարածքից, որտեղ ընտրողների մեծ տոկոսը Հայաստանից եկած մարդիկ են։ Եվ կարող եմ ասել, որ նրանց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում և նրանց աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում, ընդհանրապես Հայաստանի բիզնեսի աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում, նման հայտարարություններով, հակառուսական և նման ոչ բարեկամական գործողություններով դրվում է կասկածի տա»։
Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակի խոսքով՝ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը սկսի հեռանալ Հայաստանից․
« Հետևանքները շատ ավելի ծանր կլինեն։ Հայաստանի քաղաքացիների համար ներկայիս արտոնությունները, օրինակ՝ առանց գրանցման երկարատև մնալը, Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի տեղավորման պարզեցված կարգը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա։ Եթե այդ կարգավիճակը չլինի կամ ինչ-ինչ պատճառներով վերանայվի հայկական քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա, իհարկե, նման արտոնությունները կչեղարկվեն, և Հայաստանի քաղաքացիները կանցնեն ընդհանուր ռեժիմի, այն միգրացիոն ռեժիմի, որը գործում է բոլոր օտարերկրացիների համար»,-ասել է նա։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...