Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Վիդեո

Փաշինյանը հունիսի 7-ից հետո որևէ որոշում կայացնել չի կարողանալու. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան», դաշինքի առաջնորդը պատասխանել է Փաշինյանի սպառնալիքին, թե Սամվել Կարապետյանը չի կարողանալու երկար ժամանակ հեռանալ Հայաստանից և նա կալանավորվելու է լրտեսության համար։

Կարապետյանն ասել է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից, պատրաստվում է աշխատել առաջիկա տարիներին հայ ժողովրդի համար, բայց թե որտեղ կգտնվի, որոշելու է անձամբ։ Նա նաև նշել է, որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո որևէ որոշում կայացնել չի կարողանալու, որովհետև իրենք են տոնելու հաղթանակ հունիսի 7-ից հետո։

«Ինքն ավելի ճիշտ կանի, որ երկար մտածի իր և իր խմբակի ապագայի մասին։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների Հայաստան գալուն, մարդկանց թվում է՝ մենք դրանով քարոզարշավ ենք իրականացնում, մինչդեռ դա արդյունքն է այն հայտարարությունների, որ մենք ամեն օր լսում ենք Ալիևից ու իր օգնականներից։ Եթե չկա նման բան, ես առաջարկում եմ, թող Փաշինյանը վաղը առավոտյան հայտարարի, որ հունիսի 19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն։ Մեր բոլոր անհանգստությունները նրանից են, որ այս մարդը չի կարողանում հակաճառել Ալիևին, հակաճառել բոլոր այն վտանգավոր հայտարարություններին մեր երկրի ու մեր ժողովրդի հասցեին։ Մենք դա չենք օգտագործում ձայներ հավաքելու համար», - ասել է Կարապետյանը։

Նա նաև հավելել է, որ ադրբեջանցիները չպետք է իրավունք ունենան սեփականություն ձեռք բերելու ՀՀ-ում, ասել է, նրանց տուրիստ գալու թեզը գցել են , սա հակադարձելու և մոնիպուլացնելու համար, Կարապետյմանն ասել է, որ մինչև երաշխավորված խաղաղության բոլոր հարցերը չլուծվեն ինքն անգամ դեմ է, որ ադրբեջանցիների մուտքին ընդհանրապես Հայաստան, թե տուրիստական տեսքով, թե գործ գայլերի տեսքով: