Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Փաշինյանը մեղմացրե՞լ է հակառուսական հռետորաբանությունը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ղեկավարներն այսօր կքննարկեն միությանը Հայաստանի շարունակական մասնակցության հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Մինչ այդ Մոսկվան ամենաբարձր՝ նախագահ Պուտինի մակարդակով, քանիցս հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև։ «Երևանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը կարող է հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների համակարգային փոփոխությունների»,- օրերս հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Երևանը չի կարող նստել միաժամանակ երկու աթոռի վրա։ Մինչդեռ նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել էր Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառումը։

«Խոսքը պայմանագրի փոփոխման մասին չէ։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար կոնսենսուս է անհրաժեշտ, և Հայաստանը, ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում։ Այնտեղ շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչը մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար»,- ասել էր Ռուսաստանի փոխվարչապետը։

Այս ֆոնին ՀՀ իշխանությունները, առաջին տպավորությամբ, նվազեցրել են հակառուսականության դոզան, նաև փորձում են մեղմել Մոսկվայի զայրույթը։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև ծագած հարցերի շուրջ լուծումներ կգտնվեն, իսկ Հայաստանի տնտեսությանը որևէ վտանգ չի սպառնում։ Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի և կառավարության ղեկավարի հետ ունի վստահելի հարաբերություններ։ «Ռուսաստանի նախագահի և Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ ունեմ վստահելի հարաբերություններ։ Առաջին անգամ չէ, որ հարցեր են ծագում, որոնք պարզաբանման կարիք ունեն»,- ընդգծել է Փաշինյանը՝ նշելով, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ներկայում տրանսֆորմացիայի փուլում են։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էլ հայտարարել է, թե Հայաստանն իր տոնը չի բարձրացնելու Ռուսաստանի հետ հարաբերություններում։ «Մենք շարունակելու ենք հանգիստ, հանդարտ տոնով, որը կա, ով որտեղից ինչ տոն բարձրացնի, ինչ անի, մենք չենք պատրաստվում տոները փոխել»,- ասել է Հարությունյանը։ Արդյոք սա վախի դրսևորո՞ւմ է, թե՞ ընտրություններից առաջ փորձում են մեղմել իրավիճակը, բարդ է ասել։ Ամեն դեպքում, որոշակի փոփոխություն կա, որը դեռ վաղ է խիստ դրական գնահատել։

Աննա Մարգարյան