Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ռուսաստանի պատժամիջոցներն ուղիղ ազդելու են շարքային քաղաքացու վրա

«Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի վրա։ Ըստ ռուսական կողմի՝ այս սահմանափակումը ուժի մեջ կմնա «մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը»։ Մոսկվան պնդում է, թե մայիսի 21-ից 27-ը հայկական ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքում հայկական արտադրանքի հետ կապված արձանագրվել է 181 խախտում, և «Հայաստանի իրավասու մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ»։

Մոսկվայում արդեն բաց տեքստով խոսում են արտահանման համակարգում անկարգությունների, անհասկանալի ընկերությունների և վերահսկողության բացակայության մասին։ Մայիսի 22-ից էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Այս սահմանափակումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարել էր հերթական աշխատանքային իրավիճակ։ Ռոսպոտրեբնադզորն էլ հանձնարարել է կասեցնել հայկական արտադրության «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը։ Որոշման հիմք են հանդիսացել արտադրողի կողմից տեխնիկական կանոնակարգման պահանջների խախտումները։ Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների թույլատրելի քանակի գերազանցում։

Դա կարող է թյուրիմացության մեջ գցել սպառողին՝ ջրի բուժիչ հատկությունների հարցում, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Ցավալին այն է, որ հերթական անգամ հարվածի տակ են հայտնվում ոչ թե պաշտոնյաները, այլ գյուղացիները, ջերմոցատերերը, արտահանողները և հազարավոր ընտանիքներ, որոնց եկամուտը կախված է ռուսական շուկայից։ Իսկ մինչ այդ ՀՀ իշխանությունները շարունակում են իրենց հակառուսական քաղաքականությունը՝ դրանից բխող պրակտիկ և լուրջ հետևանքներով։

Սոնա Գալստյան