Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Ռենշին»-ի աջակցությամբ ընթացող «Վիրտուոզների բանաձև» նախագծի 6-ամսյա հաջող համագործակցությունը

Արդեն 6 ամիս է, ինչ «Ռենշին» ընկերության հետ համագործակցության շրջանակում «Վիրտուոզների բանաձև» նախագիծը նոր հնարավորություններ է ստեղծում «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտների համար՝ նրանց մասնագիտական ճանապարհը հարստացնելով միջազգային փորձով, վարպետության դասերով և համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ համագործակցությամբ։

Այս ժամանակահատվածում նախագծի շրջանակում Երևան են ժամանել միջազգային ճանաչում ունեցող 15 երաժիշտ-պրոֆեսորներ աշխարհի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Բելգիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Կազախստանից, Ավստրիայից։  Նրանք «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների համար անցկացրել են 50 վարպետության դաս հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, սաքսոֆոն, հարվածային գործիքներ և կամերային երաժշտություն, փոխանցելով իրենց փորձն ու գիտելիքները։

  «Ռենշին» ընկերության աջակցության շնորհիվ պատանի երաժիշտները հնարավորություն են ստացել աշխատելու լավագույն երաժիշտների հետ, բացահայտելու նոր մասնագիտական մոտեցումներ, կատարելագործելու իրենց հմտությունները և ձեռք բերելու արժեքավոր փորձ, որը կարևոր դեր կունենա նրանց հետագա ստեղծագործական ճանապարհին։

«Վիրտուոզների բանաձև» նախագծի շրջանակում կրթությունը, արվեստը և միջազգային փորձի փոխանակումը միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ աջակցելու տաղանդավոր երիտասարդների զարգացմանն ու նրանց ապագա հաջողություններին։

«Հայ Վիրտուոզներ» ծրագիրը կարևորում է «Ռենշին» ընկերության ռազմավարական մոտեցումն ու շարունակական աջակցությունն ու նշանակալի ներդրումը երիտասարդ երաժիշտների կրթության, մշակութային զարգացման և պատանի սերնդի ստեղծագործական ներուժի բացահայտման գործում։ Այս համագործակցությունը հնարավորություն է ստեղծում ձևավորելու բացառիկ կրթական միջավայր և նպաստում է նոր սերնդի երաժիշտների մասնագիտական աճին ու զարգացմանը։