Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

ԵԱՏՄ-ի վերջնագիրը․ Հայաստանը կանգնած է ընտրության առաջ

Աստանայում մայիսի 29-ին ընդունված Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների համատեղ հայտարարությունը կարելի է համարել Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ վերջին տարիների ամենակարևոր զարգացումներից մեկը։ Փաստաթուղթը փաստացի արձանագրում է, որ Եվրասիական տնտեսական միության առանցքային անդամները Հայաստանի եվրոպական ուղղությամբ շարժումն այլևս չեն դիտարկում որպես քաղաքական հայտարարությունների շարք, այլ գնահատում են որպես իրական գործընթաց, որը կարող է հանգեցնել ԵԱՏՄ-ից Երևանի հեռացմանը։

Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է, որ Հայաստանը 2025 թվականին ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, իսկ 2026 թվականի մայիսին կայացած Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ընթացքում եվրոպական կողմը վերահաստատել է Երևանի եվրոպական ձգտումների աջակցությունը։ Ըստ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների՝ այս քայլերը տնտեսական և ռազմավարական ռիսկեր են ստեղծում միության համար։

Այդ պատճառով որոշվել է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները մինչև տարեվերջ կքննարկեն Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը կասեցնելու հնարավոր հետևանքները և համապատասխան զեկույց կներկայացնեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդին։

Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ չորս երկրների ղեկավարները կարևորել են Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, որի ընթացքում քաղաքացիները պետք է հստակ ընտրություն կատարեն՝ շարունակե՞լ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, թե՞ շարժվել դեպի Եվրոպական միություն։

Փաստացի սա առաջին դեպքերից մեկն է, երբ ԵԱՏՄ առաջատար երկրները բացահայտ ձևակերպում են այն, ինչի մասին երկար ժամանակ խոսվում էր փորձագիտական շրջանակներում։ Հայաստանի համար միաժամանակ երկու ուղղություններով շարժվելու քաղաքականությունը գնալով բարդանում է, իսկ որոշ հարցերում՝ արդեն դառնում անհնար։

Խնդիրը միայն քաղաքական չէ։ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ԵԱՏՄ շուկայի հետ։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ աշխատում են Ռուսաստանում, հայկական արտադրանքի զգալի մասն արտահանվում է միության անդամ երկրներ, իսկ էներգետիկ ոլորտում Հայաստանը շարունակում է օգտվել արտոնյալ պայմաններից։ Միաժամանակ պաշտոնական Երևանը վերջին տարիներին ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ դա ներկայացնելով որպես զարգացման և բարեփոխումների ճանապարհ։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները կանգնած են կարևոր ընտրության առաջ։ Նրանք պետք է հասարակությանը ներկայացնեն ոչ միայն քաղաքական կարգախոսներ, այլ նաև յուրաքանչյուր տարբերակի իրական տնտեսական, սոցիալական և անվտանգային հետևանքները։ Հակառակ դեպքում ռազմավարական նշանակության որոշումները կարող են վերածվել նոր ներքաղաքական լարվածության աղբյուրի։

Աստանայում ընդունված հայտարարությունը կարելի է դիտարկել որպես հստակ ազդակ Երևանին։ ԵԱՏՄ-ի առանցքային երկրները սպասում են հստակ պատասխան՝ արդյոք Հայաստանը շարունակելու է իր ճանապարհը միության կազմում, թե ընտրելու է եվրոպական ինտեգրման ուղին։ Եվ որքան մոտենում է այդ որոշման պահը, այնքան ավելի դժվար է դառնում խուսափել հստակ ընտրությունից։