Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Իշխանության «հարամության» սցենարները. Սուրեն Սուրենյանց

Իշխանության «հարամության» սցենարները

«Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի և փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն՝ հղում անելով վերջին շրջանում հրապարակված օտարերկրյա դեղին մամուլի և դրանց հիմա վրա վերլուծություններ սարքած այլ լրատվամիջոցների մի շարք հետաքննությունների։
Դիտորդական այս առաքելությունը ղեկավարում է ոչ անհայտ Դանիել Իոաննեսյանը։ Դեռևս ընտրարշավից 3-4 ամիս առաջ հիմանական ընդդիմադիր շրջանակներում, մամուլում, Երևանի սրճարաններում ակտիվ քննարկվում էր, որ հենց Փաշինյանը տեսնի, որ պարտվում է՝ Դանիել Իոաննիսյանը կդիմի իրավապահներին և իշխանությունը կգնա, այսպես կոչված, Մոլդովոկան սցենարով։

Կարծես թե պրոցեսը սկսվում է։

Բոլոր հարցումներով ընդդիմադիր 3 կամ 4 ուժերը ապագա ԱԺ-ում կազմում եմ կոալիցիա, հետևաբար նոր կառավարություն։

Հենց սա է իշխանությանը դրդում գնալ ճակատագրական սխալին՝ ներդնելով «մոլդովական սցենարը» կամ, ավելի ճիշտ, ընտրությունների «հարամությունների» համակարգը։

Հարամություն համար 1

Իշխանությունը քաղաքական որոշում է կայացնում առաջատար երեք ուժերից մեկին դուրս թողնել ընտրական գործընթացից։

Մեր մյուս երկու գործընկերների հարցը քննարկելը կոռեկտ չենք համարում, սակայն եթե թիրախը լինի ԲՀԿ-ն, ապա մեր արդեն բավարար մոտիվացված, կազմակերպված և բարձր քաղաքական էներգիա ունեցող ընտրազանգվածը՝ խարիզմատիկ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեկ կոչով կկենտրոնանա մյուս ազդեցիկ ընդդիմադիր ուժերի շուրջ։

Այսինքն՝ մենք ունենք նաև գործողությունների պլան Բ։

ԲՀԿ ձայները չեն փոշիանա, դրանք կգնան 1-2 ուժի, ու ապագա ԱԺ-ում 3 ընդդիմադիր խմբակցությունները կկազմեն նոր կառավարություն։ Նման պայմաններում ընդհանուր գործը չի տուժի։ Ուղղակի երկրում մթնոլորտը կդառնա էլ ավելի արմատական։

Հարամություն համար 2

Ընտրական գործընթացից դուրս են թողնվում երկու ազդեցիկ ընդդիմադիր ուժեր։
 
Սա արդեն մոլդովական սցենարի առավել կոշտ և վտանգավոր կիրառումն է։ Սա կնշանակի, որ ընտրություններ փաստացի տեղի չեն ունեցել, և կստեղծի խոր քաղաքական ճգնաժամի բոլոր նախադրյալները։ Բնական պատասխանը լինելու է հասարակական լայն դիմադրությունը և հայկական հեղափոխությունը։
 
Իշխանության համար սա կարող է թվալ իրավիճակը վերահսկելու միջոց, սակայն իրականում նման քայլերը միայն արագացնելու են քաղաքական փոփոխությունների գործընթացը։ Ժողովրդի ընտրության իրավունքի սահմանափակումը երբեք չի դարձել որևէ իշխանության երկարաժամկետ պահպանման երաշխիք։
Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մի պահից դադարում է սառը մտածել։ Հանրային դժգոհությունն աճում է, իսկ վարչական ռեսուրսի հնարավորություններն այլևս չեն ապահովում նախկին արդյունքը։ Սակայն նույնիսկ այս իրավիճակում նա դեռևս ունի հնարավորություն՝ չգնալ նոր ճակատագրական և անշրջելի սխալների ճանապարհով։

Եթե Փաշինյանը պարտվում է, ապա պետք է հեռանա իշխանությունից քաղաքական և ժողովրդավարական ճանապարհով։ Անվտանգության բոլոր երաշխիքներով։

Եթե առանց հարամությունների վերարտադրվում է, ապա պետք է գնա ներքին երկխոսության և երկրում լարվածությունը թուլացնելու միակ խելամիտ ճանապարհով։

Եթե, սակայն, նա ընտրի «հարամությունների», կեղծիքների, ռեպրեսիաների ճանապարհը, ապա գուցե կարողանա շատ կարճ ժամանակով երկարաձգել իր իշխանության կյանքը։ Բայց այդ դեպքում դրա ավարտը կլինի շատ ավելի ծանր, շատ ավելի անկանխատեսելի և շատ ավելի տխուր՝ ինչպես իր, այնպես էլ երկրի համար։

Մի փոքր եղբայրական Մոլդովայի մասին

Բնակչության ճնշող մեծամասնությունը նաև Ռումինիայի քաղաքացի է, որը ԵՄ անդամ է, սահմանակից է այդ երկրին և տնտեսական ու բոլոր այլ առումններով խորը ինտեգրացիայի մեջ է։ Սա մեր և Մոլդովայի մեծագույն տարբերությունն է, հետևաբար սցենարի հետևանքների տարբերությունը։ Մոլդովայում դատարանը մեկ տարի հետո ընդունեց, որ հակաօրինական էր քաղաքական ուժին ընտրություններից դուրս թողնելը։

Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար։