Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

ԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ը

ԱՄՆ զինված ուժերը հերթական հարվածն են հասցրել մի նավի, որը, ամերիկյան կողմի պնդմամբ, թմրամիջոցների մաքսանենգությամբ էր զբաղվում Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում։ Associated Press-ի հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել։

Հարվածի մասին հայտարարել է ԱՄՆ Հարավային հրամանատարությունը, որն արդեն մի քանի ամիս է՝ գործողություն է իրականացնում Կարիբյան ծովով և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասով թմրանյութերի տեղափոխման մեջ կասկածվող նավերի դեմ։ Ինչպես և նախորդ հաղորդագրություններում, ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ թիրախավորված նավը ներգրավված է եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ և կապված է եղել ահաբեկչական ճանաչված կազմակերպության հետ։ Այդուհանդերձ, հրապարակված հայտարարության մեջ որևէ ապացույց չի ներկայացվել։

Զինվորականների տարածած տեսանյութում երևում է բաց ծովում գտնվող մի փոքրիկ նավ, որին այնուհետև հարված է հասցվում։ Պայթյունից հետո նավը համակվում է կրակով։ Հաջորդող կադրերում երևում են այրվող բեկորներ և դեպքի վայրի շրջակայքում՝ ջրի մակերեսին ցրված բազմաթիվ առարկաներ ու փաթեթներ։

Այս հարվածը դարձել է նմանատիպ երրորդ հարձակումը, որի մասին ամերիկացի զինվորականները հայտնել են ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ սեպտեմբերի սկզբին մեկնարկած հարվածների շարքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 202-ի։

Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները զինված հակամարտության մեջ է գտնվում լատինամերիկյան նարկոկարտելների հետ, որոնք, Վաշինգտոնի համոզմամբ, պատասխանատու են ԱՄՆ տարածք թմրանյութերի մատակարարման համար։

Հարավային հրամանատարության տվյալներով՝ վերջին հարվածի մասին որոշումը կայացվել է Լատինական Ամերիկայում ամերիկյան ուժերի հրամանատար, գեներալ Ֆրենսիս Դոնովանի կարգադրությամբ։ Նույն օրը Դոնովանը նաև հանդիպում է ունեցել Կուբայի ռազմական ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ Գուանտանամոյի ամերիկյան ռազմածովային բազայի շրջանում։