Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Հայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր

ԵԱՏՄ առաջնորդները Հայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր։ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները ԵԱՏՄ նիստում որոշել են, որ Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության դադարեցման հնարավոր հետևանքները 2026 թվականի դեկտեմբերի նիստի ժամանակ կզեկուցեն ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում այդ չորս երկրների անդամները։ ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարներն Աստանայում ընդունած հայտարարությամբ, որը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքէջում, նաև «կիսում են Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը»։

Նիստից հետո, որին Հայաստանից Փաշինյանի փոխարեն մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի հասանելիությունն ազատ առևտրի համաձայնագրերին։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մտածի, թե որ շուկա կգնա իր գյուղատնտեսական արտադրանքը, եթե ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը խզվեն։

Պուտինը նաև նկատել է, թե էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստի. «Եվրոպայում գազի գինը շուրջ 600 եվրո է, իսկ Հայաստանի համար՝ շուրջ 150 եվրո։ Բայց սա միակ առավելությունը չէ»։

Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը, ԵԱՏՄ-ի դեմ կատարած քայլերը, ի վերջո, ակնհայտ է, որ պետք է նյարդայնացնեին այդ կառույցի ղեկավարներին, առավել ևս, որ Փաշինյանը համառորեն հրաժարվում է մասնակցել ոչ միայն ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի նիստերին, այլ նաև ԵԱՏՄ համապատասխան կառույցների աշխատանքներին՝ իր փոխարեն ուղարկելով միայն Մհեր Գրիգորյանին։ Ռուսաստանից էլ, վերջին շրջանում ահագնացող հայտարարություններից բացի, արդեն կոշտ հարցադրումներ են անում, պահանջում մանրամասն պատասխան՝ ի վերջո, Հայաստանը ընտրո՞ւմ է Եվրամիությունը, թե՞ Եվրասիական տնտեսական միությունը։

Հայաստանի իշխանությունները համառորեն հրաժարվում են պատասխանել, բայց և չեն դադարեցնում իրենց հակառուսական քայլերը։ Ըստ էության, Հայաստանին մինչև դեկտեմբեր ժամանակ է տրվել, որից հետո արդեն լուրջ որոշում կկայացնեն, թե ինչ են ուզում անել մեր երկրի հետ։

Անի Բալայան