Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքը
Մայիսի 20-ին հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26 հասցեում գործող «Աուրա» գիշերային ակումբում վիճաբանություն է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մեկնել են Արարատի մարզի քրեական և Արտաշատի համայնքային ոստիկանները, ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 02։00-ի սահմաններում, վերը նշված ակումբի հաճախորդ ոմն Գագոն գարեջրի շիշ է կոտրել հատակին, որի համար անվտանգության աշխատակիցը դիտողություն է արել նրան և ընկերների հետ միասին դուրս հրավիրել նրանց, որից մոտ 15 րոպե անց վերջիններս մի խումբ անձանց հետ վերադառնալով ակումբ իրենց մոտ եղած փայտյա մահակներով կոտրել են ակումբի մուտքի դուռը, սրահի գույքը՝ կոպիտ կերպով խախտելով ակումբի բնականոն աշխատանքը և պատճառելով նյութական վնաս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 20-ին ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչներ 38-ամյա Գագիկ Գ․-ն, 33-ամյա Գոռ Դ․-ն և 27-ամյա Ռուբեն Վ․-ն վիճաբանել են նույն ակումբի տնօրեն՝ 40-ամյա Դավիթ Պ․-ի հետ, որից հետո հեռացել են ակումբից, սակայն մոտ 15 րոպե անց նշված անձինք Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Ստյոպա Դ․-ի և Ռուդիկ Դ․-ի հետ միասին վերադարձել են ակումբ և իրենց մոտ եղած փայտյա մահակներով կոտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ռուբեն Վ․-ին, Ստյոպա Դ․-ին և Ռուդիկ Դ․-ին ոստիկանները հայտնաբերել, խուլիգանություն կատարելու անմիջականորեն կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին, ովքեր կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան