Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրի

Հայտնի փաստ է, որ ավանդական արևային վահանակները խախտում են քաղաքային գեղագիտությունը, ինչը հատկապես անհանգստացնող է պատմական քաղաքային թաղամասերում: Կառուցապատողները վաղուց են փորձում ստեղծել վահանակները քողարկելու ընդունելի միջոց, որպեսզի վերականգնվող էներգիան կարողանա օգտագործվել քաղաքային միջավայրում առանց դրանք ճարտարապետական ​​​​նախագծերից առանձնացնելու: Գերմանիայի գիտնականներն առաջարկել են իրենց սեփական լուծումը՝ փոխառելով գաղափարը... թիթեռներից, գրում է 3dnews.ru–ն։

Այդ միջատների թևերը անգույն են և ստեղծում են նախշեր՝ ընկնող լույսի միջամտության պատճառով: Լույսը բեկվում է թիթեռների թևերի նանոմասշտաբային թեփուկներով ստեղծելով պայծառ և գունագեղ նախշեր: Արևային վահանակի ծածկույթում գունանյութերի բացակայությունը հիմնական պահանջ է, քանի որ դա արևային բջիջների արդյունավետության զգալի կորստից խուսափելու միակ միջոցն է: Գեղեցկությունը, անշուշտ, պահանջում է զոհաբերություն, բայց ավելի լավ է խուսափել դրանից։

Ֆրաունհոֆերի արևային էներգիայի համակարգերի ինստիտուտի (ISE) հետազոտողների կողմից առաջարկված ShadeCut տեխնոլոգիան վահանակի արդյունավետությունը նվազեցնում է ընդամենը 5%-ով, բայց կարող է կիրառվել ցանկացած ժամանակակից արևային վահանակի վրա այն վերածելով սալիկապատ, քարապատ կամ մարմարապատ մակերեսի: Սկզբում վահանակը ցողվում է աշխատանքային նյութով, այնուհետև լազերային կամ ֆրեզերային եղանակով հեռացվում է թողնելով որոշակի շինանյութի բնորոշ նախշը, օրինակ ստեղծելով սալիկապատ նախշ։

«ShadeCut-ով մոդուլները կարող են նմանվել քարի կամ տանիքի կղմինդրի և կատարելապես համադրվել գույների հետ», - բացատրելմ է նախագծի ղեկավարներից մեկը՝ դոկտոր Մարտին Հենրիխը: Այս լուծումը հարմար է այն կիրառությունների համար, որտեղ սովորական սև վահանակները տեղին չեն, օրինակ շենքերի ճակատների, տանիքին ամրացված տարրերի, պատշգամբի ճաղաշարերի և, ամենակարևորը, պատմական շենքերի վերանորոգման համար, որտեղ խիստ ճարտարապետական ​​կանոնակարգերը հաճախ արգելում են արևային էներգիայի օգտագործումը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]