Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Վիդեո

ՔՊ շապիկով ուսուցիչ և աշակերտ. Բյուրականի դպրոցի տնօրենը կոլեկտիվի հետ մասնակցում է ՔՊ քարոզարշավին

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի դպրոցի կոլեկտիվը, ինչպես նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներով շապիկներ կրող երեխաները մասնակցում են նախընտրական քարոզչությանը։

Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ դպրոցի կոլեկտիվը եկել է մասնակցելու քարոզչությանը, որն անցկացնում են Արագածոտնի մարզպետը և նրա կողմնակիցները։

Նա նշել է, որ հրավիրել է դպրոցի ուսուցիչներին՝ մարզպետին իրենց հուզող հարցերը տալու համար։ Վարդանյանը վստահեցրել է, որ ներկաների թվում չկան դպրոցի ուսուցիչներ, որոնք կրում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներով շապիկներ։

Դրանից հետո NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի ներկայացած Աննա Կարապետյանի հետ, որը հագել էր իշխող կուսակցության խորհրդանիշներով շապիկ։ Նա վստահեցրել է, որ ոչ ոքի հարկադրաբար չեն բերել քարոզչությանը մասնակցելու։

Այն բանից հետո, երբ Վարսենիկ Վարդանյանին ցույց են տվել Կարապետյանի հետ զրույցի կադրերը, տնօրենի պաշտոնակատարը բարձր տոնով հայտարարել է, որ քարոզչությանը ներկա են 10–15 ուսուցիչներ, այդ թվում՝ ինքը, որոնք աշխատանքի են ընդունվել՝ ոչ մեկին ոչ մի գումար չվճարելով։ «Նախկինում ուսուցիչներն ու տնօրենները հազարավոր դոլարներ էին վճարում դպրոցում աշխատանքի ընդունվելու համար։ Այսօր այդ մարդիկ եկել են շնորհակալություն հայտնելու իշխանություններին։ Ես աշխատում եմ դպրոցում 36 տարի, որը նախկինում ղեկավարում էին քրեական տարրեր», — նշել է նա։