Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցիոլոգիան ու հատկապես սոցիոլոգիական հարցումները գնալով ավելի ու ավելի շատ կիրառվում են ոչ թե հանրության վերաբերմունքն ու ընկալումները հետազոտելու համար, այլ որպես քաղաքական PR գործիք: Ավելի պարզ՝ կայուն տպավորություն է ձևավորվել, որ այդ հարցումները ոչ թե հանրության կարծիքը պարզելու, այլ այդ կարծիքի վրա ներազդելու, ուղղորդելու նպատակ են հետապնդում, հաճախ՝ անթաքույց: Ըստ որում, միայն Հայաստանի մասին չէ խոսքը: «Սոցիոլոգիական հարցումները», որպես PR-ի, քաղաքական ներազդման միջոց վաղուց են կիրառվում Արևմուտքում՝ ժամանակակից ժողովրդավարության «գուրուների» կողմից: Այդ «գործիքը» նրանք կիրառում են նաև ու հատկապես այն երկրների դեմ կամ երկրներում, որտեղ ունեն իրենց որոշակի շահերը կամ հետաքրքրությունները:

Վերը ասվածի տրամաբանության մեջ է, եթե չասենք՝ ասվածի գործնական արտացոլումն է առաջիկա ԱԺ ընտրությունների վերաբերյալ նախօրեին Եվրոպայից ուղարկված շատ ու շատ կասկածելի (շատ մեղմ ասած) «հարցումը», որը ոչ մի աղերս չունի փաստացի իրականության հետ: Առավել ևս, որ «Բրևիս» ընկերությունը հետո նշել է, թե EuroNews-ով հրապարակված սոցհարցման արդյունքները չեն արտացոլում իրենց կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները:

Չնայած նման հերքմանը, այնուամենայնիվ, Արևմուտքի նման «հիբրիդային պատերազմին» կարիք կա անդրադառնալու, առավել ևս, որ տարածողը պատահական «հարթակ» չէ:

Դեռ մի կողմ դնենք այն, որ այդ «հարցմամբ» Փաշինյանին մի այլ կարգի տոկոսներ են նկարել: Շատ ավելի հետաքրքիր են կեղծ ինֆորմացիայի տարածման մանրամասները և այն, թե ով է սկզբնաղբյուրը, և ովքեր են տարածել Հայաստանում: Նախ՝ պետք է նշել, որ դա ներկայացվում էր որպես «հեռախոսային հարցում»: Ընդհանրապես, հեռախոսային հարցումներն ամենևին վստահելի չեն կարող դիտվել մեր երկրում, մեր հասարակության մեջ ու մեր պայմաններում: Իրավիճակում, երբ հանրության դեմ իշխանությունները ահաբեկման, ոստիկանապետական ճնշման և համատարած գաղտնալսումների «քաղաքականություն» են վարում, շատ-շատերը, որոնք ընդդիմադիր ուժերի կողմնակից են, որոնք մերժում են Նիկոլ Փաշինյանին, ակնհայտորեն խուսափում են հեռախոսային նման զրույցներից, առավել ևս՝ խուսափում են հեռախոսով ասել, թե որ ուժին են պատրաստվում ձայն տալ: Վերը նշված թվերը, այն է՝ պատասխանել է հազիվ 0,3-05 տոկոսը, վկայում են նաև դրա մասին:

Ինչ վերաբերում է հանրային կարծիքին ու իրական տրամադրություններին, ապա «դաշտային պայմաններում» իրականացված ոչ հեռախոսային հարցումների արդյունքները բոլորովին այլ պատկեր են ուրվագծում: Մեր ունեցած տեղեկություններով, պատկերը «եվրոհիբրիդային» հարցումներից էապես է տարբերվում, եթե չասենք, որ լրիվ հակառակն է:

Իրական հարցումների արդյունքներով, Փաշինյանն ու իր իշխանությունը ոչ մի կերպ չեն մոտենում վերարտադրվելու համար անհրաժեշտ ցուցանիշին: Էլ ավելին՝ նրանք շատ հեռու են դրանից: Պարզ ասած՝ Փաշինյանն առավելագույնը կարող է հաջորդ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի պաշտոնի հավակնել:

Փոխարենը, հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և ԲՀԿ, նոր իշխանություն ձևավորելու շատ իրական հնարավորություն ունեն: Ավելին, կան տեղեկություններ, որ ոչ միայն երեք խոշոր ուժերը ձևավորում են իշխանություն, այլև անցողիկ շեմը կարող է հաղթահարել ևս 2-3 ուժ, օրինակ՝ Արման Թաթոյանի «Միասնության թևերը», Հայկ Մարությանի «Նոր ուժը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»:

Այս ամենի մեջ, արդեն անկախ բոլոր հարցումներից, առանցքայինը տրամադրությունն է, կոնկրետ՝ քվեարկությանը ակտիվ մասնակցելու տրամադրվածությունը, որը բարձր է: Իսկ դա ամենից կարևորն է ու կարող է վճռորոշ նշանակություն ունենալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում