Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ քպականները փորձում են ցույց տալ, թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական հավաքները մարդաշատ են, անզեն աչքով էլ նկատելի է, որ նախ՝ այդպես չէ, ապա և՝ եղածների մեծամասնությունը «բերովիներն» են, իսկ ինքնակամ եկածներին կարելի է մատների վրա հաշվել: Օրինակ՝ շաբաթ օրը մեր թղթակիցն ականատես է եղել, որ Քանաքեռում տեղի ունեցած հավաքին հազիվ մի 100 մարդ է մասնակցել, գերակշիռ մեծամասնությունը՝ Փաշինյանի հետ եկածները կամ պետական կառուցներից բերվածները:

Եվ, ընդհանրապես, բոլոր հանդիպումների ժամանակ ակտիվ կիրառվում է վարչական ռեսուրսը, ինչի բազմաթիվ օրինակներ կան ԶԼՄ-ներում: Մեր ունեցած տեղեկություններով, անխտիր բոլոր պետական գերատեսչություններին տրված է հանձնարարական՝ ապահովել որոշակի մարդաքանակ: Ավելին, այդ ամենը կազմակերպվում է նախօրոք կազմված ցուցակներով, որոնցով խմբերի պատասխանատուները իրականացնում են «ներկա-բացակա»: Մեր աղբյուրը փոխանցում է, որ այս կամ այն հանդիպման վայրում նույնիսկ յուրաքանչյուր խմբի կանգնելու կոնկրետ տեղն է նախապես որոշված: Ու այս ամենը այնպիսի կազմակերպված «ռելսերի» վրա է դրված, և ՔՊ քարոզարշավի կազմակերպիչներն այնքան վստահ են, որ ցանկացած հարթակ «կլցնեն» այդ մեխանիզմով, որ հավաքներին ինքնակամ, այսպես կոչված՝ «օրգանիկ» եկած մարդկանց կարիքը չունեն: Ավելին, նրանց ձեռք էլ չի տալիս, որ «պատահական» քաղաքացիներ մասնակցեն, քանզի փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ նման մի քանի մարդու ներկայությունն ինքնին խնդիրներ է ստեղծում Փաշինյանի համար. այդ մարդիկ ամենուր ի ցույց են դնում վերջինիս մերժվածությունը: Այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, հիմա ամեն ինչ արվում է՝ ընդհանրապես «պատահականների» ներկայությունն իսպառ բացառելու: Երեկվա դրվագը, երբ Փաշինյանի համար սև սիրտ բերած զոհվածի մորը նույնիսկ թույլ չտվեցին մոտենալ նրան, դրա վառ վկայությունն է :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում