Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անկախ ընտրությունների ելքից՝ Հայաստանը մտնում է միջնաժամկետ լուրջ ճգնաժամի փուլ։ Մեզ հրավիրում են ճգնաժամ, և մենք հրավերը, կարծես թե, ընդունում ենք։

1. Ընտրությունները, որ պիտի լինեին բացառապես ներհայաստանյան (ինչի տոտալ ընկալումը չմտավ մեր հասարակություն), իշխանության թեթև ձեռքով վերածվեցին միջազգային ընտրությունների։

2. Չորս կողմը լարվածության՝ Իրանում նոր պատերազմի աճող հավանականության ու այլ ահռելի ռիսկերի պայմաններում մեզ անհրաժեշտ էին ներքին համերաշխության և զսպվածության , նույնիսկ իրար հետ աշխատելու ուղղակի կամ անուղղակի խողովակներ ու կանոններ։ Այդ հնարավորությունը տապալեց իշխանությունը իր ագրեսիվ պահվածքով։ Ստացանք՝ պառակտված, գերտոքսիկ հասարակություն։

Աշխարհը մտնում է տնտեսական լուրջ ճգնաժամի փուլ՝ էներգակիրների գնի աճի և պարարտանյութերի համաշխարհային զգալի դեֆեցիտի ու թանկացման, ամենուր սպասվում են լուրջ խնդիրներ։

Այս պայմաններում մենք մեզ դրել ենք միջազգային ընտրության առաջ, որը չպետք է լիներ։ ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրություն չպետք է լիներ, չէր կարելի դրան հասցնել։ Կա աշխարհագրություն՝ որպես փաստ։ Մեր տնտեսությունը մեծապես օգտվում է ԵԱՏՄ հնարավորություններից։ Մենք որպես քրիստոնյա ազգ, մշակութային ահռելի ժառանգությամբ և արևմտյան մեծ սփյուռքով, իհարկե, պետք է ձգտենք Եվրոպական ստանդարտներին, ինստիտուցիոնալ եվրոպական մոդելին։ Դրա համար կար կարևոր ժառանգություն՝ ԵԱՏՄ անդամակցության և SEPA-ի տեսքով։ Մնում էր պետական մտածողություն ունենալ ու զարգացնել ժառանգությունը։

Իսկ հիմա սպասվում է լուրջ ճգնաժամ։

Ո՞վ ենք մենք. դեպի սեփական ճգնաժամը հաստատակամ քայլերով գնացող հասարակություն։ Ահռելի ջանքերով պետք է վերականգնել ներքին համերաշխությունը և Հայաստանը հանել միջազգային առճակատումներից։ Շատ դժվար է լինելու։ Իսկ ներքին տոքսիկ մթնոլորտը ընդհանրապես որևէ դրական զարգացման ամենամեծ խոչընդոտն է։ Էս ի՞նչ արեցինք, ո՞նց ենք սրա տակից դուրս գալու։ Բոլոր ճամբարներում պետք է լինեն լուրջ մարդիկ՝ դադարեցնելու ներազգային տոքսիկոզը, նախընտրական դատարկախոսությունը։ Մենք ունենք ռեալ տարածաշրջան, ռեալ պետություն, ռեալ ու լրջագույն ռիսկեր և դրանցից խուսափելու ռեալ հնարավորություններ։ Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք։

Նման աղմուկի մեջ մենք արդեն կորցրինք Արցախը. հիմա նույն հրեշավոր աղմուկն է, որի բերած հեռանկարից բոլոր նորմալ մարդիկ պիտի վախենան և գործեն։