Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Ճապոնիայի կողմից զենքի արտահանման արգելքի վերացումը հիշեցնում է պшտերազմի նախապատրաստություն. Չինաստանի ԱԳՆ

Մահաբեր զենքի արտահանման սահմանափակումները վերացնելու և ռազմական արդյունաբերության արագացված զարգացմանն ուղղված Ճապոնիայի գործողությունները ճշգրտորեն կրկնում են համաշխարհային պատերազմի նախապատրաստման գործընթացները։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս վտանգավոր միտումները զարմանալիորեն նման են Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ագրեսիա սանձազերծելու նպատակով ճապոնական միլիտարիստների նախապատրաստական գործընթացներին»,- ընդգծել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ պատմական փորձը ապացուցում է, որ միլիտարիզմի վերածնմանը տուրք տալու դեպքում ոչ ոք չի կարողանա խուսափել աղետալի հետևանքներից։

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Պոտսդամի հռչակագիրը և մի շարք այլ միջազգային փաստաթղթեր պարտավորեցնում են Ճապոնիային ամբողջությամբ զինաթափվել։ Այնուամենայնիվ, ճապոնական իշխանությունները հետևողականորեն շրջանցում են այդ սահմանափակումները և արտաքին աջակցությամբ արագացված տեմպերով մեծացնում են մարտական ներուժը, ինչը լուրջ սպառնալիք է ներկայացնում համընդհանուր անվտանգության համար։

Ապրիլի 21-ին Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հաստատել է պաշտպանական արտադրանքի փոխանցման այսպես կոչված երեք սկզբունքների վերանայման մասին որոշումը։ Սա փաստացիորեն վերացրել է ճապոնական սպառազինության, այդ թվում՝ մահաբեր զենքերի դասին պատկանող միջոցների արտահանման սահմանափակումները։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին ընդգծել է, որ դաշնակից պետություններին զենքի փոխանցումը նպաստում է նրանց պաշտպանական ներուժի ամրապնդմանը և հենց Ճապոնիայի անվտանգության ապահովմանը՝ հավելելով, որ հավատարմությունը խաղաղասեր պետության հիմնարար սկզբունքներին մնում է անփոփոխ։