Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Քաղաքականություն

«Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցում

«Եթե» բառ ընդհանրապես գոյություն չունի։ Մենք հաղթելու ենք։ Այս մասին հունիսի 2-ին Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը չհասնի հաջողության, Կարապետյանը պատասխանել է, որ նման սցենար պարզապես չի դիտարկում։ Նրա խոսքով՝ թիմը լիովին վստահ է իր ուժերին, իսկ իշխանությունների փորձերը՝ ընդդիմությանը ներկայացնելու որպես նախկինների վերադարձ կամ ընտրողներին վախեցնելու միջոց, այլևս չեն գործում։

Կարապետյանը նշել է, որ, ի տարբերություն նախորդ ընտրական գործընթացների, իր քաղաքական ուժը պայքարում է բացառապես հաղթանակի համար և պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր արդյունքը։

«Մեր թիմում չկա ոչ մի մարդ, որը գոնե կհասկանա, թե ինչպես են փողեր լվացվում, փոխարենը գործող իշխանությունները հրաշալի հասկանում են, թե ինչ են լվանում, երբ ասֆալտ են փռում»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իր դեմ առաջադրված մեղադրանքներին։

Նա քննադատել է իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք անվանելով հերթական անօրինականություն և անհիմն քայլ։ Կարապետյանի համոզմամբ՝ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր գործիչների և իրենց թիմակիցների նկատմամբ իրականացվող ձերբակալություններն ու քրեական հետապնդումները քաղաքական բնույթ ունեն և ուղղված են ճնշում գործադրելուն։

Քաղաքական գործչի խոսքով՝ նման մեթոդներով հնարավոր չէ ապահովել իշխանության վերարտադրությունը, քանի որ հարուցված բազմաթիվ գործեր չեն դիմանում իրավական քննադատությանը։ Նա հիշեցրել է, որ նախկինում աղմկահարույց գործերով ձերբակալված հարյուրավոր քաղաքացիներից կալանքի տակ մնացել է միայն փոքր մասը, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է առաջադրված մեղադրանքների անհիմն լինելու մասին։

Սամվել Կարապետյանը նաև հայտնել է, որ օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն արդեն սկսված է իրավական կարգով, սակայն այն ձգձգվում է՝ պատասխանատու գերատեսչությունների կողմից իր պաշտոնական դիմումներին ժամանակին արձագանք չտալու պատճառով։