Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Պարզ talks՝ նոր ձևաչափ ԱրարատԲանկի հետ․ ֆինանսները բարդ են թվում միայն առաջին հայացքից

Մեկնարկել է ԱրարատԲանկի և «Պարզից պարզ» փոդքասթի համագործակցության նոր ձևաչափը՝ Պարզ talks-ը։ Այն անդրադառնում է ֆինանսական թեմաներին իրական և հասկանալի օրինակներով՝ պարզեցնելով ֆինանսական բարդ արտահայտություններն ու բացատրելով տերմինները։

Փոդքասթը ներկայացվում է հարցուպատասխանի ձևաչափով՝ հումորային, անմիջական և անկաշկանդ զրույցի տեսքով։ ԱրարատԲանկի մարքեթինգի թիմից Գարեգինն ու Անիտան հաճախորդների կողմից ամենահաճախ տրվող հարցերն ուղղում են Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս, ԱրարատԲանկի խորհրդի անդամ Արա Չալաբյանին։

Առաջին հայացքից բարդ և մասնագիտական հարցերն իրականում ստանում են պարզ, հասկանալի և գործնական պատասխաններ՝ հասանելի յուրաքանչյուրի համար։

Պարզ talks առաջին փոդքասթը ճամփորդական քարտի մասին է․ արժե՞ արդյոք ունենալ ճամփորդական քարտ, ի՞նչ առավելություններ ունի այն, ի՞նչ խորհուրդներ կարող են օգտակար լինել ճամփորդներին։

Ճամփորդական քարտի լրացուցիչ առավելություններից մեկն ապահովագրությունն է։ ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտը տրամադրում է ճամփորդության ամբողջական ապահովագրական փաթեթ, որը ներառում է մինչև 30 հազար եվրո ծածկույթով բժշկական ապահովագրություն ամբողջ աշխարհում, փոխհատուցում է թռիչքի ուշացում, թռիչքի չեղարկում, ուղեբեռի կորուստ, ուղեբեռի ուշացում, փողի կորուստ, իրաբանական ծախսեր, փաստաթղթերի կորստով պայմանավորված աջակցություն և այլն։ Առավելությունների թվում են նաև տարեկան 6 անվճար մուտքերն աշխարհի ավելի քան 1200 Lounge Key բիզնես սրահներ քարտապանի և նրա հյուրերի համար, ինչպես նաև տարեկան 6 Fast Track ծառայության հնարավորությունը։  

Պարզ talks-ի շրջանակում առաջիկա փոդքասթների թեմաներն են լինելու  զեղծարարություններն ու ֆինանսական խարդախությունները, անշարժ գույքի գրավով վարկի  և  հիփոթեքային վարկի տեղափոխումը ԱրարատԲանկ։  

Երիտասարդ սերնդի ֆինանսական գրագիտությունը մշտապես եղել է ԱրարատԲանկի ուշադրության կենտրոնում, ինչի արդյունքում կյանքի են կոչվել տարբեր ձևաչափերով ծրագրեր՝ ինչպես բանկի նախաձեռնությամբ, այնպես էլ գործընկերների հետ համագործակցությամբ։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից